Դիլիջան, արխիվային լուսանկար

Դաժան սպանություն Դիլիջանում. երիտասարդ տղային դանակի ավելի քան 5 հարված են հասցրել

6145
(Թարմացված է 14:26 11.07.2019)
Խոսակցություններ են պտտվում, որ սպանությամբ ավարտված վեճի պատճառը եղել է մի աղջիկ, որի նկատմամբ և՛ մահացածը, և՛ միջադեպի մասնակիցներից մեկը անտարբեր չեն եղել։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այսօր` հուլիսի 9-ին, 26 տարեկան երիտասարդի են սպանել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` 26-ամյա Գուրգեն Ղալեչյանը շտապօգնության մեքենայով Դիլիջանի հիվանդանոց է տեղափոխել քաղաքի «Թախտա» կոչվող թաղամասից։

Փողոցում ընկած երիտասարդին տեսել են պատահական անցորդները և զանգել շտապօգնություն։ Արդեն բժշկական կենտրոնում արձանագրվել է երիտասարդի մահը։

Դիլիջանում դանակահարել են Պարզ լիճ հանգստյան գոտու փոխտնօրենին. մանրամասներ

Նախնական տվյալներով` նա դանակի ավելի քան հինգ հարված է ստացել մարմնի տարբեր մասերին։ Դեպքը տեղի է ունեցել Դիլիջանի Հակոբջանյան փողոցում, որտեղ մի քանի երիտասարդի մասնակցությամբ խմբակային վեճ ու ծեծկռտուք է եղել։

Այդ ընթացքում Գուրգեն Ղալեչյանը մտել է փողոցում գտնվող տներից մեկի բակ։ Նրան հետապնդել են ու հենց բակում դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել։ Այնուհետև կռիվը դադարել է, դանակահարված երիտասարդին հեռացրել են տարածքից ու գցել «Թախտա» կոչվող թաղամասում։

Ըստ Դիլիջանում շրջանառվող լուրերի` վեճի պատճառը եղել է մի աղջիկ, որի նկատմամբ և՛ մահացածը, և՛ միջադեպի մասնակիցներից մեկը անտարբեր չեն եղել։

Մեր տեղեկություններով` ոստիկանությանը հայտնի է մասնակիցների ինքնությունը, այժմ ծավալուն որոնողական աշխատանքներ են իրականացվում։

Ինքնասպանություն անքնության պատճառո՞վ. Աշտարակում 93–ամյա տղամարդ է կախվել

6145
թեգերը:
դանակահարություն, Սպանություն, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2540)
Ըստ թեմայի
Երևանում մարդատար ավտոբուսն ընկել է ձորը
Երևանում ապրող աղջիկը դանակով կտրտել է իրեն և տեսանյութը հրապարակել Instagarm–ում
Մասիսում կրակոցներ են հնչել. կա բերման ենթարկված
Արարատում մեքենան ամբողջությամբ այրվել է` վերածվելով մոխրակույտի
Հիվանդանոց

Ողբերգական դեպք Երևանում․ վրաերթի հետևանքով 3 տարեկան փոքրիկ է մահացել

17
(Թարմացված է 21:41 09.07.2020)
Դեպքը տեղի է ունեցել Վահագնի թաղամասում։ Երեխային հիվանդանոց է տեղափոխել նրան վրաերթի ենթարկած վարորդը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Երևանի Վահագնի թաղամասում 3-ամյա երեխան վրաերթի զոհ է դարձել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Վարորդը հետընթաց է կատարել և անզգուշաբար վրաերթի ենթարկել երեխային, ապա նրան «Արմենիա» ԲԿ է տեղափոխել։

Սարսափելի դեպք Մինսկում. տղամարդը պատուհանից նետել է երեխային և շանը, ապա ինքը նետվել

Փոքրիկը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած երեխայի և վարորդի ինքնությունը։

Սարսանգի ջրամբարում երեխաներ են ջրահեղձ եղել

17
թեգերը:
Վրաերթ, երեխա, Երևան, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2540)
Ըստ թեմայի
Հայաստանում Կավասակիի ևս մեկ դեպք է գրանցվել. երեխան 9 տարեկան է
Գորիսում 5-ամյա երեխան ընկել է երկրորդ հարկից․ նրան ուղղաթիռով Երևան են տեղափոխել
Թալինում ավտոմեքենան գլորվել է ձորը. 1 տարեկան երեխայի վիճակը ծանր է
Միջպետական ճանապարհ

Հայաստան- Իրան միջպետական ճանապարհի մի հատվածը միակողմանի փակ է. բեռնատար է կողաշրջվել

25
(Թարմացված է 17:55 09.07.2020)
Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհին վրա ավազ տեղափոխող բեռնատար մեքենան կողաշրջվել է:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ճանապարհը ժամանակավորապես միակողմանի փակ է: Տեղեկությունը հայտնում է, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Facebook-ի էջը:

Թուրքիայում բեռնատար է պայթել, 4 զինծառայող մահացել են

Միջպետական Մ2 ավտոմայրուղու Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ճանապարհի 363+700 կմ-ի հատվածը միակողմանի փակ է այդ հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով:

Перевернутый грузовик
© Photo :
Կողաշրջված բեռնատարը

Ինչպես հայտնում են  «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից նշված ճանապարհի վրա ավազ տեղափոխող բեռնատար մեքենա է կողաշրջվել:

Այլ տեղեկություն վթարի ու դրա հետևանքների մասին այս պահին չի ներկայացվում:

25
թեգերը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոն, Հայաստան, վթար, բեռնատար, Ճանապարհ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2540)
Օպերայի բակ

Ի՞նչ է կատարվում օպերայի բակում. շենքի մոտ հրշեջներ ու մարտական հաշվարկներ են հավաքվել

56
(Թարմացված է 21:55 09.07.2020)
Արտակարգ իրավիճակների նախարարությունում բացատրել են շենքի մոտ մարտական հաշվարկների առկայությունը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մոտ հրշեջ մեքենաներ են հավաքվել։ ԱԻՆ-ի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ շենքում ռումբ կամ հրդեհ չկա։

«Մարդիկ կայծեր են նկատել շենքում, հրշեջները շտապ տեղ են հասել։ Օպերայի շենքը հատուկ պահպանվող տարածքներից է, պետք է ամեն ահազանգին ուշադիր լինել», - ասաց նա։

Sputnik Արմենիայի թղթակիցը օպերայի շենքի բակում ԱԻՆ-ի հինգ մարտական հաշվարկ է տեսել։ Հրշեջները կանգնած են եղել մեքենաների մոտ։

Сотрудники пожарной службы МЧС у здания оперы и балета (9 июля 2020). Еревaн
© Sputnik / Arsen Haytyan
Օպերայի շենքի մոտ

Հիշեցնենք, որ այս շաբաթ մեկը մյուսի հետևից ահազանգեր հնչեցին, թե ռումբեր են տեղադրված «Դալմա Գարդեն մոլ» և «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոններում։ Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանները 350 քաղաքացու տարհանեցին «Մեգամոլ Արմենիայից» և շուրջ 500 քաղաքացու «Դալմա Գարդեն մոլից», սակայն պարզվեց` ահազանգերը կեղծ էին. տեղազննման արդյունքում առևտրի կենտրոններից ոչ մեկում ռումբ չհայտնաբերվեց։

Այս անգամ ահազանգը կեղծ չէր. «Մերիդիանի» մոտակայքում նռնակ է հայտնաբերվել

 

56
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրշեջ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Հայաստան