Դավիթաշենի կամուրջ

Երևանում մայր և դուստր փորձել են նետվել Դավիթաշենի կամրջից. ծայրահեղ քայլը կանխվել է

459
(Թարմացված է 21:18 08.07.2019)
Կամրջով անցնողներն ու տեղում հերթապահող ոստիկանները բռնել են նրան ու անցկացրել անվտանգ գոտի:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Երևանում կանխել են մոր և անչափահաս դստեր ինքնասպանության փորձը։ Sputnik Արմենիայի տվյալներով` այսօր` հուլիսի 8–ին, մոտ 45 տարեկան մի կին, անչափահաս դստեր հետ, անցել է Դավիթաշենի կամրջի երկաթե ճաղավանդակներից այն կողմ, որ նետվի կիրճը:

Կամրջով անցնողներն ու տեղում հերթապահող ոստիկանները բռնել են նրան ու անցկացրել անվտանգ գոտի: Նա հավաքվածներին հայտնել է, որ այդ ծայրահեղ քայլի պատճառն իր ֆինանսական ծանր վիճակն է: Մեր տեղեկություններով` կինն ամուսնուն կորցրել է մի քանի տարի առաջ և այժմ դստեր հետ ապրում է Դավիթաշեն թաղամասում գտնվող ավտոտնակներից մեկում, որտեղ չկան ապրելու համար անհրաժեշտ տարրական պայմաններ: Այս ամենից բացի նրանք ունեն հանապազօրյա հացի խնդիր:

459
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Կին, ինքնասպանություն, Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1571)
Ըստ թեմայի
Սարսափելի դեպք Լոռիում. 2 երեխայի հայրն ինքնասպան է եղել
«Վարորդի սխալն է». Ցոլակյանը` Վրաստանում 3 կյանք խլած սարսափելի վթարի մասին
Արսեն Թորոսյանն այցելել է Վրաստանի սարսափելի վթարից հետո ՀՀ տեղափոխվածներին