Կրակոցներ Երևանում

Դավիթաշենում տեղի ունեցած վիճաբանության բոլոր մասնակիցները Երևանի բնակիչներ են. ՔԿ

91
Հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության հատկանիշներով։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Դավիթաշենում տեղի ունեցած զինված միջադեպի ընթացքում վնասվածքներ ստացած 8 անձինք Երևանի բնակիչներ են։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության հատկանիշներով։

Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, ապակու կոտրված կտորներ, հարցաքննվել են մի շարք վկաներ, առգրավվել են դեպքի պահին վնասվածքներ ստացած անձանց հագին եղած հագուստները:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` հունիսի 28-ին, ժամը 23:08-ին և 23:10-ին, Ոստիկանության Մաշտոցի բաժինն ահազանգեր է ստացվել՝ Դավթաշեն 4-րդ փողոցում կռվի և կրակոցի ձայներ լսվելու վերաբերյալ:

Նույն օրը, ժամը 23:55-ին «Արմենիա» ԲԿ-ից հայտնել են, որ իրենց մոտ բուժօգնության են ընդունվել վեց անձ՝ կտրած-ծակած տարբեր վնասվածքներով:

Մեկ այլ ահազանգ էլ հնչել է 2019 թվականի հունիսի 29-ին, ժամը 00:05-ին. «Աստղիկ» ԲԿ-ից հայտնել են, որ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել երկու անձ:

Կրակոցներ Երևանում. 4 հոգու հոսպիտալացրել են. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Ոստիկանները պարզել էին, որ 8–ն էլ վնասվածքները ստացել են Դավիթաշեն 4-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

91
թեգերը:
Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2779)
Ըստ թեմայի
Սարսափելի դեպք Գեղարքունիքում. 7–ամյա աղջիկը խեղդվել է Մարտունի գետում
Ինքնասպանություն անքնության պատճառո՞վ. Աշտարակում 93–ամյա տղամարդ է կախվել
Դիլիջանում դանակահարել են Պարզ լիճ հանգստյան գոտու փոխտնօրենին. մանրամասներ
Շտապօգնության մեքենա

Վթար Աշտարակի աշտարակի կամրջի մոտ. 3–ամյա երեխա է մահացել

221
«Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ողբերգական վթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻն մամուլի ծառայությունը։

Վթարի մասին ահազանգն Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են հոկտեմբերի 30-ին, ժամը 22:21-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ Աշտարակ քաղաքի կամրջի սկզբնամասում, «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սրապիոն Ս․, ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր Հովհաննես Ս․-ն (ծնված 2017 թ.) տեղում մահացել է, իսկ Քրիստինե Ա․-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար»,–նշված է հաղորդագրության մեջ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ

Վթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհի կամրջի մոտակայքում. կան զոհեր

221
թեգերը:
երեխա, Զոհ, Աշտարակի ձոր, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2779)
Ըստ թեմայի
«Փտած» մեքենաներ կամ «փտած» վարորդական իրավունք. ո՞վ է վթարների մեծամասնության «հեղինակը»
Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները
Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով
Սպիտակ. արխիվային լուսանկար

Տուժածներ չկան. ինչ է եղել Սպիտակի հիվանդանոցում

423
(Թարմացված է 16:49 30.10.2020)
Համայնքապետարանից տեղեկացրեցին, որ անսարքությունն արդեն վերացված է, հիվանդներն անգամ չեն էլ իմացել խնդրի մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Սպիտակի հիվանդանոցում պայթյուն չի եղել։  Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սպիտակի համայնքապետարանի պատասխանատուն։

Հիշեցնենք՝ քիչ առաջ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ Սպիտակ բժշկական կենտրոնում թթվածնի մատակարարման համակարգն է պայթել:

«Հիվանդանոցում պայթյուն չի եղել, անսարքություն է եղել թթվածնի բալոնի ռեդուկտորի հետ կապված»,- նշեց համայնքապետարանի ներկայացուցիչը։

Իրենց ունեցած տեղեկություններով՝ ներսում գտնվող հիվանդներն անգամ չեն էլ զգացել կատարվածը։

«Տուժածներ, վախեցողներ չեն եղել»,- հավելեց կինը։ Նրա խոսքով՝ անսարքությունն արդեն վերացված է։

Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ–ը հաստատեց, որ Սպիտակի հիվանդանոցում վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան։

423
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, պայթյուն, հիվանդանոց, Սպիտակ
Депутат Арам Саркисян

Հիմա արդեն բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է. Սարգսյան

0
Դեմոկրատական կուսակցության ղեկավարն առաջարկել է մի ծրագիր, որն այս բարդ ժամանակաշրջանում թույլ կտա ամրապնդել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Արցախի շուրջ իրավիճակը քննարկելու նպատակով Հայաստանի երկու նախկին նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի այցը Մոսկվա կազմակերպելու որոշումը ճիշտ և հասուն որոշում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Հիմա արդեն բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է։ Միայն ՌԴ–ն է հետաքրքրված այն հարցում, որ Հայաստանը պահպանի իր ազգային պետականությունը։ Հենց այդ պատճառով էլ կարևոր է, որ էլիտայի այն հատվածը, որն այդ ամենը հիանալի հասկանում էր, հասկանում է և զգուշացնում էր այդ մասին, պետք է միավորի իր ջանքերը և երկու երկրների հարաբերությունների վերականգնման գործողությունների հստակ ծրագիր ներկայացնի»,-ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այդ փոխգործակցությունը պետք է վերականգնել այն սկզբունքով, որը դեռ 90-ականներին նշվում էր Դեմոկրատական կուսակցության ծրագրում։

«Մենք ասել ենք և հիմա էլ ասում ենք, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պետք է այնքան զարգանան, որքան դա հնարավոր և նպատակահարմար է։ Իսկ Հայաստանի հարաբերություններն այլ երկրների հետ պետք է զարգանան այնքանով, որքանով դրանք չենք խանգարում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը»,-նշեց Սարգսյանը։

Հենց այդ սկզբունքը պետք է այսօր հիմնարար լինի, որպեսզի Երևանը դաշնակցի հետ բացարձակ վստահելի հարաբերություններ ունենա։

«Ես իմ աղբյուրներով գիտեմ և կհամարձակվեմ հավատացնել, որ եթե Հայաստանի կողմից նման քաղաքականություն իրականացվի, իրավիճակը կտրուկ կփոխվի»,-վստահեցրեց Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կմեկնեն Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը քննարկելու։ Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հոկտեմբերի

20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել էին նրան, որ Հայաստանի նախկին նախագահները ցանկություն ունեն Մոսկվա մեկնելու` ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ Արցախի իրավիճակը և ներկայիս իրավիճակից դուրս գալու հստակ առաջարկներ քննարկելու համար։ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնել էր, որ վարչապետը համաձայնել է այդ առաջարկին։

 

0