Ոստիկանական մեքենաները Արմավիրի մարզում

Արմավիրում 15 տարեկան աղջիկը հղի է

3476
(Թարմացված է 10:36 15.06.2019)
Պատմության մասին տեղեկացել են Էջմիածնի ոստիկանները, որոնք պարզում են կատարվածի հանգամանքները։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Արմավիրի մարզի գյուղերից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` գյուղի բնակիչներից մեկը` 33-ամյա տղամարդ, կնության է առել 15 տարեկան մի աղջկա, որն ապրել է մի  քանի գյուղ այն կողմ։

Տղամարդն անչափահաս աղջկան որպես կին իրենց տուն է բերել ապրիլին, և անչափահասն արդեն երեխայի է սպասում։

Այս պատմության մասին տեղեկացել են Էջմիածնի ոստիկանները, որոնք պարզում են կատարվածի հանգամանքները։

Մեր տեղեկություններով՝ աղջիկը մոր հետ է ապրելիս եղել։

Նա սովորում է Էջմիածնի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում։

Ի դեպ, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալը քրեորեն դատապարտելի արարք է և պատժվում է ազատազրկմամբ։

3476
թեգերը:
Արմավիր, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1302)
Ըստ թեմայի
Ավանի Աճառյան փողոցում 7-րդ հարկից ընկած 2-ամյա երեխան մահացել է
Պատահաբար կրակել է ինքն իր ոտքին. Եղվարդի 30–ամյա բնակչին տեղափոխել են հիվանդանոց
Պայթյուն Վանաձորում. 15–ամյա տղան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Երկրորդ տղամարդն էլ մահացավ. ովքե՞ր էին Հրազդանում վրաերթի ենթարկվածները