Շուշի

Շուշիում երեխա է ընկել շենքի պատուհանից. վիճակը ծանր է

66
Շենքից ընկած երեխան տեղափոխվել է «Արևիկ» հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Արցախում բարձրահարկ շենքի պատուհանից 13–ամյա երեխա է ընկել։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Հունիսի 12-ին ժամը 20:05-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Շուշի քաղաքի Ա. Մանուկյան 1 հասցեում բարձրահարկ բնակելի շենքից ցած է ընկել (մոտ 3 մետր բարձրությունից) նշված հասցեի բնակիչ Ա. Ղ.-ն (ծնվ. 2006թ.), անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն»,–գրված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

«Շուշիի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ի մեքենայով Ա. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ՝ «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` Ա. Ղ.-ի վիճակը գնահատվում է ծանր:

66
թեգերը:
երեխա, հիվանդանոց, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Արցախ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1833)
Ըստ թեմայի
Ի՞նչ կռվի մեջ է ընկել Արման Եղոյանը. պարզաբանում է պատգամավորը
Մանվել Գրիգորյանը գիշերը կոմայի մեջ է ընկել. մանրամասներ
Սարսափելի դեպք. Ավանում 2 տարեկան աղջնակն ընկել է 7-րդ հարկից