Ձեռնաշղթա

Աթոռով ու քարերով են հարվածել. երևանյան ակումբի մոտ վիճաբանած անձանցից 5–ին ձերբակալել են

50
(Թարմացված է 19:07 12.06.2019)
Երևանի ակումբներից մեկի մոտ վեճ է եղել, հնչել են հայհոյանքներ, խախտվել է հասարակական կարգը:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Երևանի «Լա սկալա» ակումբի մոտ տեղի ունեցած խմբակային խուլիգանության դեպքով ձերբակալել են 5 անձանց։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

«2019 թվականի հունիսի 10-ին, ժամը 00.20 րոպեի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկվել 5 երիտասարդ։ Նրանք վիճաբանելիս են եղել միմյանց հետ՝ բարձրաձայն գոռալով և քաշքշելով միմյանց»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

Պարզվել է, որ նշված օրը և ժամին մի խումբ անձինք, այդ թվում` բերման ենթարկվածները, Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող «Լա սկալա» ակումբի դիմացի հատվածում, որպես զենք օգտագործվող առարկաների՝ այդ թվում աթոռի և քարերի գործադրմամբ, տևական ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Ծեծկռտուք և կրակոցներ Երևանում. կրակողն ու հրազենը հայտնաբերվել են

Այդ ընթացքում նրանք կոտրել են նույն հատվածում տեղադրված գովազդային վահանակը, հնչեցրել հայհոյանքներ՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով:

Փաստի առթիվ հարուցվել է հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն կատարելը):

Երևանում մի խումբ անձինք ծեծել են պատանուն. նա անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

50
թեգերը:
Ծեծկռտուք, Ձերբակալում, Հայաստան
Ըստ թեմայի
Արտաշատում եղբայրը մահակով ծեծել է քրոջն ու փեսային
Վիճաբանություն և ծեծկռտուք հոգեբուժարանում. աշխատակիցը վնասվածքներ է ստացել
Երևանում տրանսգենդերները ծեծել են իրար
Ծեծկռտուք և դանակահարություն Արարատի մարզում. 2 անչափահաս վնասվածքներ են ստացել