Կրակոց` «Բլուր» հյուրանոցային համալիրի բակում

Ծեծկռտուք և կրակոցներ Երևանում. կրակողն ու հրազենը հայտնաբերվել են

721
Մի շարք մարդիկ հավաքվել են՝ պարզաբանումների, նրանց միջև վեճ է սկսվել, որը վերաճել է ծեծկռտուքի։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Երևանի Արաբկիր թաղամասում ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ այսօր Քեռու փողոցի թիվ 67 հասցեում գործող «Բլուր» հյուրանոցային համալիրի բակում խմբակային ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ըստ որոշ լուրերի՝ հյուրանոցի տնօրենը դիտողություն է արել հյուրանոցի բակում մեքենան վատ վարած մի տղամարդու, որից էլ սկսվել է ողջ պատմությունը։ Մի շարք մարդիկ հավաքվել են՝ պարզաբանումների, նրանց միջև վեճ է սկսվել, որը վերաճել է ծեծկռտուքի։ Հետո մեքենայի տիրոջ երիտասարդ որդին տնից վերցրել է հրազենն ու կրակել մյուս կողմի ուղղությամբ։ Կատարվածի մասին ինչ-որ մեկը ահազանգել է իրավապահներին։

Վերջինները հայտնաբերել են կրակողին ու հրազենը։ Դեպքի մյուս հանգամանքները պարզվում են։

 

721
թեգերը:
կրակոց, Ծեծկռտուք, ՀՀ Ոստիկանություն, Երևան, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1267)
Ըստ թեմայի
Առաջնագծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական դրոնների թռիչքների աճ. ՊՆ հայտարարությունը
Մահացել է Թուրքմենստանում, Աֆղանստանում և Տաջիկստանում ՀՀ դեսպանը