Վթար, արխիվային լուսանկար

Հղի կինը մահացել է. ողբերգական ավտովթար Երևան–Սևան ճանապարհին

113
(Թարմացված է 16:35 12.06.2019)
Սևան ընթանալիս ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին։

ԵՐԵՎԱՆ, 12 Հունիս — Sputnik. Այսօր` հունիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. վթարի հետևանքով հղի կին է մահացել։ Այս մասին գրում է shamhsyan.com–ը։

«Ժամը 13։00-ի սահմանում Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին։ Այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել բետոնե պարսպին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները, որոնցից մեկը հղի կին է, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն»,–հայտնում է կայքը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորները վարորդի կինն ու մայրն են։

Մինչ դեպքի վայրում աշխատել են քննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հղի կինը մահացել է։

 

113
թեգերը:
Մահ, հղի, Սևան, Հայաստան
Ըստ թեմայի
Պայթյուն Վեդիի քաղաքապետարանում. տղամարդը նռնակ է նետել. պայթեցվել է ՔԿԱԳ-ն
Աբովյանում 86-ամյա կինը ժավել է խմել՝ փորձելով ինքնասպան լինել
Երևանում Օպելը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին, տապալել կանգառը. տեսանյութ
Ինքնասպանություն Սիսիանում. տղամարդը մահացել է Երևանի բուժկենտրոններից մեկում