Ոստիկանություն և շտապօգնություն

Երևանում սպանություն է տեղի ունեցել

110
(Թարմացված է 17:32 10.06.2019)
Հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը չի հաջողվել փրկել։ Նրա հետ հիվանդանոց է տեղափոխվել նաև հարևանը, որի որովայնին նույնպես ծակած-կտրած վնասվածք կա։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Այսօր Երևանում սպանություն է տեղի ունեցել: Sputnik Արմենիայի տեղեկություններով` ժամը 15-ի սահմանում «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է մայրաքաղաքում ապրող 63-ամյա մի տղամարդ:

Նա ժամը 13-ի սահմանում էր շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց: Բժիշկները պարզել էին, որ նրա կողքին կտրած-ծակած վնասվածք կա, ամենայն հավանականությամբ՝ դանակով հասցված:

Տղամարդու կյանքի համար պայքարել էին, բայց ապարդյուն:

Նրա հետ հիվանդանոց էր տեղափոխվել նաև հարևանը՝ 24-ամյա մի երիտասարդ, որի որովայնին ևս ծակած-կտրած վնասվածք կա:

Նրանք հիվանդանոց էին տեղափոխվել Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 59 հասցեի մոտից, որտեղ վեճ է տեղի ունեցել, ինչն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ:

Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները: Նոր մանրամասների դեպքում հավելյալ կտեղեկացնենք:

 

110
թեգերը:
հիվանդանոց, Սպանություն, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Պայթյուն Վեդիի քաղաքապետարանում. տղամարդը նռնակ է նետել. պայթեցվել է ՔԿԱԳ-ն
Աբովյանում 86-ամյա կինը ժավել է խմել՝ փորձելով ինքնասպան լինել
Երևանում Օպելը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին, տապալել կանգառը. տեսանյութ
7–րդ հարկից ընկած երեխան ծայրահեղ ծանր վիճակում է