ՀՀ ոստիկանություն

Աբովյանում կարգազանց վարորդը հարվածել է ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենային

80
(Թարմացված է 14:47 09.06.2019)
Բալահովիտում բերման ենթարկված 28-ամյա վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի-Sputnik. Երեկ ոստիկանության ծառայողներն Աբովյան քաղաքում հետապնդել են «Հունդա» մակնիշի ավտոմեքենայի, որի վարորդը երթևեկել է քաղաքում բարձր արագությամբ` վթարային իրավիճակներ ստեղծելով։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ հետապնդումը սկսվել է, երբ վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջին։ Փախուստի դիմելիս մեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում հարվածել է ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենային ու շարունակել փախուստը դեպի Բալահովիտ գյուղ։

Ոստիկանները շարունակել են հետապնդումը և Բալահովիտում բերման ենթարկել նրան։ Ականատեսների խոսքով՝ 28-ամյա վարորդը հենց Բալահովիտ գյուղի բնակիչ է։ Ինչպես տեղեկացանք ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,  վարորդի սթափության աստիճանը ստուգելու արդյունքում պարզվել է, որ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ։

Դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

80
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, ավտովթար, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1947)
Ըստ թեմայի
Խոշոր ավտովթար Երևանում. դադարեցվել է թաղամասի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը
Ակունք գյուղի տներից մեկում գազաբալոն է պայթել. 13-ամյա երեխան հիվանդանոցում է
Սոչիում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսները, կան տուժածներ․տեսանյութ