Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը

Միջադեպ Կոտայքի մարզպետի եղբոր և պահեստազորի գնդապետի միջև. ի՞նչ է տեղի ունեցել

295
Որոշ խոսակցությունների համաձայն՝ 39-ամյա տղամարդը Աբովյան քաղաքում տեսել է մարզպետի եղբորը և կանգնեցրել է նրան՝ զրուցելու։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Կոտայքի մարզպետի 28-ամյա եղբոր մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հակասական տեղեկություններ են շրջանառվում, բայց մի բան հստակ է՝ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը միջադեպի մասնակիցներից է։

Մեր տեղեկություններով նրա և Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում ապրող 39-ամյա տղամարդու միջև ծագած վեճը, ճիշտ է, ծագել է հանկարծակի, բայց այն իր նախապատմությունն ունի՝ կապված մարզպետի եղբոր աշխատանքային գործունեության հետ։

Այլ մանրամասներ մեզ այս պահին հայտնի չէ։ Որոշ խոսակցությունների համաձայն՝ 39-ամյա տղամարդը Աբովյան քաղաքում տեսել է մարզպետի եղբորը և կանգնեցրել է նրան՝ զրուցելու։

Այդ ընթացքում՝ Ռուբեն Պետրոսյանը վիրավորել է նրան ու մի քանի անգամ հարվածել։ Տղամարդը իր BMW-ով հեռացել է, ինչից հետո մարզպետի եղբայրը իր Ժիգուլիով հետապնդել է նրան ու մեքենայով հարվածել նրա մեքենային։

Որոշ խոսակցությունների համաձայն էլ՝ 39-ամյա տղամարդն է հարվածներ հասցրել մարզպետի եղբորը։ Միջադեպը եղել է Նոր Հաճնի կամրջից Աբովյան քաղաք տանող ճանապարհին։

Շրջանառվող վարկածների իսկությունը իրավապահները դեռ կպարզեն։

Մեր տեղեկություններով՝ 39-ամյա տղամարդը «Իրավունքի սահման» ընկերության տնօրենն է։ Նախկինում էլ աշխատել է իրավապահ մարմիններում և զինված ուժերում։ Այժմ էլ պահեստազորի գնդապետ է։

295
թեգերը:
Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1994)
Ըստ թեմայի
Ողբերգական դեպք Երևանում. ավտոբուսը վրաերթի է ենթարկել մոտ 40 տարեկան կնոջը
Դանակահարություն Կոտայքում. 33–ամյա տղամարդը ձերբակալվել է
Երևանի ինֆորմատիկայի քոլեջի բակում 18–ամյա տղայի են ծեծել
Երևանում երիտասարդը ծեծել է կնոջը, հետո կոտրել նրա գործակալության դռան ապակին
Քաղաքացին ուզում էր նետվել Կիևյան կամրջից. փրկարարները կանխել են
ԱԱԾ-ն պարզել է կեղծ ահազանգ կատարած անձի ինքնությունը