Կիևյան կամուրջ

Քաղաքացին ուզում էր նետվել Կիևյան կամրջից. փրկարարները կանխել են

48
Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Երևանում կանխվել է 69–ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, մայիսի 16-ին, ժամը 06:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները կանխել են 1950 թ.–ին ծնված Է.Ս.-ի ինքնասպանության փորձը:

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

48
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), ինքնասպանություն
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1819)
Ըստ թեմայի
«Գնթունիկ» խանութում Ապարան համայնքի ղեկավարը զինվորի է ծեծել
Միայն հայ «ցեխավիկը» համարձակվեց դեմ գնալ արյունարբու չեչենական ավազակախմբի պարագլուխներին