Կինոլոգները որոնում են պայթուցիկը

ԱԱԾ-ն պարզել է կեղծ ահազանգ կատարած անձի ինքնությունը

99
Ահաբեկչության մասին սուտ հաղորդման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում:

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ԱԱԾ աշխատակիցները պարզել են այսօր՝ մայիսի 14-ին ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարած անձի ինքնությունը:

Ինչպես տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայության մամուլի բաժնից, ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահազանգը կատարվել էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ պահվող՝ ավազակության, յուրացման և փաստաթղթերի կեղծման համար մեղադրվող անձի կողմից:

«ՀՀ ԱՆ ՔԿԾ աշխատակիցների հետ համատեղ կատարված չնախատեսված խուզարկության արդյունքում կալանավորի խցում հայտնաբերվել են «wi-fi» սարք, լիցքավորիչ և 5 բջջային հեռախոս, ինչպես նաև այն բջջային հեռախոսաքարտը, որով կատարվել է պայթուցիկի մասին կեղծ ահազանգը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Найденные в результате обыска wi-fi модем, зарядочник и телефоны
Կալանավորի խցում հայտնաբերված «wi-fi» սարքը, լիցքավորիչը և 5 բջջային հեռախոսները

Ահաբեկչության մասին սուտ հաղորդման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին ժամը 14:10-ին ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

99
թեգերը:
Հայաստան, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1821)
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանի եղբոր գործը կքննի նրանց ընտանիքի հետ մտերիմ դատավորը. «Ժողովուրդ»
Աղմուկ հանած քրգործում շրջանառում է նաև գործարար Սամվել Ալեքսանյանի անունը. «168 ժամ»
Ուրախ եմ, որ Սանասարյանը քննությանը տրամադրել է իմ ու իր նամակագրությունը. Արսեն Թորոսյան
Ո՞ւմ է Դավիթ Սանասարյանը քամելեոն կոչում և ինչու է որոշ սերժականների ավելի հարգում