Ատրճանակ

Կրակոցներ Երևանում. վարորդները սկզբում վիճել են, հետո մեկը կրակել է մյուսի վրա

667
Վեճն ուղեկցվել է հայհոյանքներով, հետո վարորդներից մեկը կրակել է ու փախել։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցում վարորդների վեճն ավարտվել է կրակոցով:

Նախնական վարկածով՝ երթևեկության ընթացքում երկու վարորդ երթևեկության հետ կապված հարցերով վիճել են իրար հետ:

Նրանք փողոցում գտնվող անձանց ներկայությամբ փոխադարձ հայհոյանքներ են հնչեցրել իրար հասցեին:

Այդ ընթացքում նրանցից մեկը գազային ատրճանակով կրակոց է արձակել մյուսի ուղղությամբ ու մեքենայով փախել:

Հավաքված անձինք օգնության են հասել տուժածին ու ահազանգել 1-03:

Շտապօգնություն խումբը տղամարդուն տեղափոխել է, ամենայն հավանականությամբ, մոտակա հիվանդանոցներից մեկը: Իրավապահները պարզում են կրակողի ինքնությունը, նաև ինչ մակնիշի մեքենայով է նա եղել:

667
թեգերը:
Երևան, Կրակոցներ, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1153)
Ըստ թեմայի
Դաժան սպանություն Հայաստանում. երիտասարդը ծեծելով սպանել է ընկերուհուն
Երևանում որդին ծեծել է անկողնային հիվանդ հորը
Ողբերգական դեպք. Ձորափում 35-ամյա տղամարդ է կախվել