Ոստիկանական ավտոմեքենա

Երևանում առաքիչների ու ռեստորանի մենեջերի վեճն ավարտվել է ծեծկռտուքով

146
Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած վիճաբանությանը մասնակցել են 6 երիտասարդ։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Երևանում «Աթենք» ՍՊԸ-ի առաքիչների ու «Ախթամար» ռեստորանի մենեջերի վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. առաքիչներն ու մենեջերը բերման են ենթարկվել: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել մայիսի 12-ին։ Ժամը 01։00-ի սահմանում ոստիկանության կենտրոնական բաժինն ահազանգ է ստացել, որ Երվանդ Քոչար փողոցի 6 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում։

Ոստիկանները նշված հասցեից բերման ենթարկել Կոտայքի մարզի Բջնի գյուղի բնակիչ՝ 25-ամյա Ղազար Ղազարյանին, Չարենցավան քաղաքի բնակիչ, 30-ամյա Կարեն Պետրոսյանին, Կոտայքի մարզի Բջնի գյուղի բնակիչ, 24-ամյա Արման Գևորգյանին, Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ, 30-ամյա Մհեր Գրիգորյանին, Արարատ քաղաքի բնակիչ, 25-ամյա Մարկ Եղոյանին և Երևանի բնակիչ՝ 28-ամյա Միշա Մարտիրոսյանին։

Կայքի տեղեկություններով` նրանք վիճաբանել են միմյանց հետ, հետո վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ ստացել են մարմնական վնասվածքներ։

Ըստ պարբերականի` Ղ. Ղազարյանը, Մ. Մարտիրոսյանը, Կ. Պետրոսյանն աշխատում են «Աթենք» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչներ, իսկ Ա. Գևորգյանն աշխատում է «Ախթամար» ռեստորանային համալիրում՝ որպես մենեջեր։

146
թեգերը:
Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2450)
Ըստ թեմայի
Արտառոց դեպք Հայաստանում. դիմակավորված անձինք վերելակում հարձակվել են տղամարդու վրա
Արարատում կանայք ծեծել են հղիին
Դուր չի եկել փեսայի խոսելաձևը. Լոռու մարզում տեղի ունեցած դանակահարության մանրամասները
Լարված իրավիճակ Երևանում. տղամարդը տեղում մահացել է, հարևանները փակել են պողոտան
Շտապօգնություն

Ողբերգական ավտովթար Տավուշում. կա մեկ զոհ

42
(Թարմացված է 15:04 02.06.2020)
«Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակայքում շրջված ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայում երկու անձ են եղել։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ վթարի մասին տեղեկությունը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  ստացել է ժամը 13:04-ին։

Ըստ ստացված տվյալների՝ Դիլիջան քաղաքում՝ «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակայքում, շրջվել է  ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա, կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել փրկարարները։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին մեքենայում երկու անձ են եղել։ Նրանցից մեկը տեղում մահացել է, մյուսը հոսպիտալացվել է։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մահացած անձը ՊՆ–ին պատկանող «Լեռնային Հայաստան» հանգստյան տանն աշխատելիս է եղել որպես բանվոր։

42
թեգերը:
Դիլիջան, Վիրավոր, Զոհ, ավտովթար, Տավուշ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2450)
ՀՀ ԱԻՆ

Երևանում փրկարարներն ինքնասպանության փորձ են կանխել

28
(Թարմացված է 09:26 02.06.2020)
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը աջակցություն է ցուցաբերել տուժածի հարազատներին։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Երևանում 85–ամյա կինը փորձել է ինքնասպան լինել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հունիսի 1-ին, ժամը 15։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ինքնավնասվել է՝ կտրելով դաստակի երակները։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարները 1935թ.–ին ծնված Մարիետա Ս․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ տեղափոխվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն։

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը  աջակցություն է ցուցաբերել տուժածի հարազատներին։

Թբիլիսիի գազալցակայաններից մեկում պայթյուն է որոտացել

28
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), փրկարար, Կին, Երևան, ինքնասպանության փորձ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2450)
Ըստ թեմայի
Հայաստանում արտադրված թեստերը կիրառության մեջ են դրվում. պարետն ասել է` երբ և ինչ քանակով
Կորոնավիրուսով վարակվածներից 440–ի վիճակը ծանր է. ռեանիմացիոն մահճակալների թիվը կավելանա
«Ալեքսը խորթ հորը տեսավ, ասաց` արի փախնենք». Հերմինեն վստահեցնում է, որ ընտանիքը ստում է
Տիգրան Ավինյան, արխիվային լուսանկար

Որոշ լաբորատորիաներում կարգելվեն ՊՇՌ մեթոդով հետազոտությունները. ՀՀ պարետի նոր որոշումը

0
(Թարմացված է 00:43 03.06.2020)
Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումը չի թույլատրվում բոլոր այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև կենսաանվտանգության պատշաճ համակարգ

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է հրապարակել, որով ՀՀ-ում արգելվում են պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունները այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

«ՀՀ ողջ տարածքում արգելվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ՝ ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության (այսուհետ՝ կենսանվտանգություն) պատշաճ համակարգ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նոր որոշմամբ սահմանվում է, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի և որակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության չափորոշիչներն ու պահանջները սահմանվում են Առողջապահության նախարարի հրամանով և ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար բժշկական կազմակերպությունները և լաբորատորիաները պետք է դիմեն Առողջապահության նախարարություն՝ ներկայացնելով Առողջապահության նախարարի հրամանով սահմանված պահանջների ու չափորոշիչների վերաբերյալ տեղեկանք-հիմնավորում և անհրաժեշտ փաստաթղթեր:

Պարետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնի և չի փոխարինի Փաշինյանին. խոսնակ

Ինչ վերաբերում է տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի ու որակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության պահանջներին լաբորատորիաների համապատասխանությանը, ապա դա իրականացվում է Առողջապահության նախարարի հրամանով ձևավորված մասնագիտական խմբի կողմից տեղում կատարված դիտարկմամբ, որի արդյունքում կազմվում է մասնագիտական եզրակացություն:

ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություն իրականացնելու համար նմուշառում կատարող բժշկական կազմակերպությունները և լաբորատորիաները, ինչպես նաև՝ հետազոտությունն իրականացնող լաբորատորիաները պարտավոր են նմուշառման օրն ապահովել իրենց կողմից իրականացված բոլոր հետազոտությունների վերաբերյալ ամբողջական տեղեկության մուտքագրումը էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգ, իսկ արդյունքները՝ դրանք հայտնի դառնալուց հետո՝ 12 ժամվա ընթացքում։ Պարտադիր է հետազոտվող անձի հասանելի հեռախոսահամարի ճշգրիտ մուտքագրումը, որը հանդիսանում է միակ կոնտակտային հեռախոսահամարն արդյունքների մասին տեղեկացնելու և քաղաքացու հետ հետագա կապի ապահովման համար։

Դրական արդյունքների դեպքում լաբորատորիաները 12 ժամվա ընթացքում լրացնում և Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ են ներկայացնում շտապ հաղորդման քարտ։

Երևանի կենտրոնում փակվել են հանրային սննդի մի շարք հայտնի կետեր. տեսանյութ

ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում հետազոտությունների որակի արտաքին հսկողությունն իրականացնում է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը. ընթացակարգային կանոնները սահմանվում են Առողջապահության նախարարի ցուցումով։

Իր վերջին որոշման մեջ ՀՀ պարետը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հանձնարարել է 2-օրյա ժամկետում՝

  • Սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաներին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի և որակավորման, կենսաանվտանգության չափորոշիչների ու պահանջների վերաբերյալ հարցաշար և ապահովել դրա հրապարակումը նախարարության պաշտոնական կայքէջում:
  • Ձևավորել մասնագիտական խումբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի և որակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության՝ Առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված պահանջներին ու չափորոշիչներին համապատասխանությունը գնահատելու նպատակով:
  • Սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում որակի արտաքին հսկողության իրականացման գործողությունների ստանդարտ ընթացակարգը (ԳՍԸ)։
  • Հաշվի առնելով մասնագիտական խմբի գնահատման եզրակացությունը՝ Առողջապահության նախարարի ցուցումով սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների ցանկը և ապահովել հանրությանը պատշաճ իրազեկումը՝ ըստ անհրաժեշտության ապահովելով դրա պարբերական թարմացումը։

Որոշումն ուժի մեջ է մտնում հունիս 2-ին՝ ժամը 23:59-ից:

0
թեգերը:
թեստ, որոշում, Տիգրան Ավինյան, պարետ, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Պարետի որոշմամբ Երևանի կենտրոնի խոշոր սուպերմարկետներից մեկը ժամանակավորապես չի գործի
932 տնտեսվարող պարետի սահմանած կանոնները չեն պահպանել. նրանց գործունեությունը կասեցած է
Պարետը չի բացառում կարանտինային ռեժիմ սահմանելու հնարավորությունը
Պարետատունն ինքնամեկուսացման պայմաններում փոփոխություններ է կատարել