ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Մայիսի 13-ին, ժամը 00։46-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել Ն.Չ.-ի (ծնված 1956 թ., ՌԴ քաղաքացի) դին։