Վրաստանի ոստիկանություն

Տարեց տղամարդը Վրաստանում սպանել է ընտանիքի անդամներին ու հարևաններին

104
(Թարմացված է 18:15 03.05.2019)
Վրաստանում 85-ամյա տղամարդը սպանդ է իրագործել. ընտանիքի անդամներն ու հարևանները սպանված են։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Վրաստանի արևելքում գտնվող Կախեթի մարզի Կանդաուրա գյուղում 85–ամյա թոշակառուն կրակել է որդուն, հարսին ու երկու հարևաններին։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Նշվում է, որ սպանությունը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան։ Կայքի տեղեկության համաձայն` թոշակառուի կինը վնասվածք է ստացել, այժմ նրան բժիշկներն օգնություն են ցուցաբերում։

Տեղացիները պնդում են` ողբերգությունը տեղի է ունեցել կենցաղային վիճաբանության հիման վրա։

Թոշակառուին ձերբակալել են դեպքի վայրում։

ԶԼՄ–ների տվյալների համաձայն` ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։ ՆԳՆ տեղական վարչությունը դեռ չի հայտնում` ինչն է դրդել տարեց մարդուն նման հանցագործություն գործել։

104
թեգերը:
Սպանություն, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1568)
Ըստ թեմայի
Երևանում կորած լեհ զբոսաշրջիկին գտել են. լուսանկար
Մայրը լքել էր երեխաներին. դստեր հետ սեռական հարաբերություն ունեցած տղամարդը ձերբակալվել է