Ձեռնաշղթա

Մայրը լքել էր երեխաներին. դստեր հետ սեռական հարաբերություն ունեցած տղամարդը ձերբակալվել է

6403
(Թարմացված է 16:05 03.05.2019)
Սյունիքում տեղի ունեցած սարսափելի դեպքի մասին տեղյակ են նաև համագյուղացիները։ Ինչպես աղջիկը, այնպես էլ ընտանիքի` դպրոցահասակ մյուս երեխաներն այս օրերին դպրոց չեն գնում։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Սյունիքի գյուղերից մեկում տեղի ունեցած սարսափելի դեպքի` անչափահաս աղջկա հետ հոր` սեռական հարաբերություն ունենալու առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«1972 թվականին ծնված տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 141–րդ հոդվածով, այն է` տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը»,– ասաց Հարությունյանը։
47–ամյա տղամարդը ձերբակալվել է, իսկ աղջիկը տանն է։

Sputnik Արմենիան երեկ հայտնել էր, որ ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ տղամարդը իր անչափահաս դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել մոտակա անտառում։

Օրերս տեղի ունեցած արտառոց դեպքի որոշ մանրամասներ էլ հայտնի են դարձել այսօր։
14–ամյա աղջիկն ապրում է բազմազավակ ընտանիքում, ունի և՛ քույր, և՛ եղբայր։ Աղջկա մայրը տարիներ առաջ լքել է ընտանիքն ու հեռացել գյուղից։

Սարսափելին այն է, որ հայրն ադեկվատ վիճակում է եղել։ Դեպքի մասին տեղյակ են նաև համագյուղացիները. հենց նրանք են դիմել ոստիկանություն։ Աղջիկն ու ընտանիքի` դպրոցահասակ մյուս երեխաներն այս օրերին դպրոց չեն հաճախում։

Ընտանիքի երեխաները հիմա մնացել են տատիկի հետ։ Ի դեպ, նրանք` որպես բազմազավակ ընտանիք, պարբերաբար օժանդակություն են ստացել տարբեր ՀԿ–ներից, համայնքը փորձել է նաև ընտանիքի հոր աշխատանքի խնդիրը լուծել։

Գյուղում և դպրոցում, որտեղ սովորում են երեխաները, հոգեբանական ծանր վիճակի մեջ են բոլորը։

6403
Ըստ թեմայի
«Թումո» կենտրոնի կորած աշակերտուհին գտնվեց
Երևանում տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել.բժիշկները հրաժարվել էին բուժել նրա մորը
Վանաձորում կալանավորներից մեկը սավանով փորձել է ինքնասպան լինել
Դանակահարություն Երևանում. տուժածը 22 տարեկան երիտասարդ է
Շտապօգնության մեքենա

Ստեփանակերտ տանող ճանապարհին բախվել են Mercedes-ն ու 07-ը. կա 1 զոհ, 5 վիրավոր

113
(Թարմացված է 10:33 24.10.2020)
Վթարը տեղի է ունեցել Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ՝ 40-ամյա Հրայր Աբալյանի վարած Mercedes և 25-ամյա Արամ Սարգսյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Վթարի հետևանքով 2 վարորդները և Ա. Սարգսյանի ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչ, 16-ամյա Սաշա Ս-ն, Վայոց Ձորի մարզի բնակիչ, 44-ամյա Անդրանիկ Դավթյանը, Սյունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Վահիկ Մախսուդյանը և Վայոց Ձորի մարզի բնակիչ, 40-ամյա Գևորգ Աբգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։

Որոշ ժամանակ անց Գ. Աբգարյանը մահացել է։

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով

113
թեգերը:
Վիրավոր, Զոհ, Սյունիք, ավտովթար, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Երևանում ՃՏՊ–ների 10%-ից ավելին գրանցվել են բարձր արագությամբ երթևեկելի փողոցներում. ՃՈ
ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ
ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկը 1 տարեկան տղա է
Շտապօգնություն

Ողբերգական ավտովթար Սյունիքում. կա զոհ և վիրավոր

391
(Թարմացված է 13:21 23.10.2020)
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 10։30-ի սահմաններում Renault մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 171 կմ հատվածում, դեպի Սիսիան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։

Հայաստանում մեկ օրում 14 մարդ է մահացել կորոնավիրուսից

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 1 մարդ էլ տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

391
թեգերը:
Վիրավոր, Զոհ, Սյունիք, ավտովթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ». Հովհաննիսյանը` առաջնագծի մասին

0

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօր առաջնագծի հյուսիսային ուղղությամբ մինչև կենտրոն թեժ մարտեր տեղի չեն ունեցել: Կեսօրին սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն։

«Հարավային ուղղությամբ ևս թեժ մարտեր տեղի չեն ունեցել։ Դրանք ունեցել են զուտ լոկալ բնույթ: Ընդհանուր առմամբ այսօր համեմատաբար թեժ մարտեր տեղի չեն ունեցել։ Կենտրոնական ուղղությամբ Մարտունիից դեպի հարավ և Հադրութից մինչև հյուսիսային կողմ՝ անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում, այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը՝ դիվերսիոն խմբերի դեմ, շարունակվում են»,– ասաց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

0
թեգերը:
Ադրբեջան, Արծրուն Հովհաննիսյան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020