Կոլոմբոյում տղամարդիկ տեղափոխում են զոհերի դիակները

Երկու նոր պայթյուն Շրի Լանկայում. կառավարությունը պարեկային ժամ է հայտարարել․ տեսանյութ

239
Յոթերորդ ու ութերորդ պայթյուններն են որոտացել Շրի Լանկայում։ Վերջին տվյալների համաձայն՝ կղզում ահաբեկչությունների հետևանքով ավելի քան 180 մարդ է մահացել, 500 վնասվածքներ են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Շրի Լանկայում յոթերորդ ու ութերորդ պայթյուններն են որոտացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։

Յոթերորդ պայթյունը որոտացել է Կոլոմբոյի Tropical Inn հյուրանոցում, որը գտնվում է մայրաքաղաքի կենդանաբանական այգու մոտ է։ Պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել, մի քանիսը տուժել են։

Ութերորդ ահաբեկչությունը տեղի է ունեցել Կոլոմբո ավանի բնակելի համալիրում։

Դեպքերի վայրում  անվտանգության ուժերի աշխատակիցներ են աշխատում, կենդանաբանական այգին ժամանակավոր փակ է։

Կասկածներ կան, որ առնվազն երկու պայթյունը մահապարտներն են իրականացրել։ Երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, երեկոյան ժամը 18-ից պարեկային ժամ է հայտարարվել։

Sputnik Արմենիան արդեն տեղեկացրել է, որ ևս վեց պայթյուն էլ որոտացել էին ապրիլի 21-ին Զատիկի տոնակատարության ժամանակ Shangri-La, Cinnamon Grand ու Kingsbury հինգաստղանի հյուրանոցներում Կոլոմբոյում ու Կոտահենա, Նեգոմբո ու Բատիկալոա քաղաքների եկեղեցիներում։

Հյուրանոցներում ու եկեղեցիներում մահացածների թիվը հասել է 185-ի, նրանց շարքում 35-ը օտարերկրացի են: Ավելի քան 500 մարդ վնասվածք է ստացել։

​Ռումբերը գրեթե միաժամանակ պայթել են երեք հյուրանոցներում ու երեք եկեղեցիներում։ Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը դեռ չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը, բայց արդեն հայտնի է, որ դա ծրագրած ահաբեկչական հարձակում է եղել։

​Պայթյունների վայրերում աշխատում է ոստիկանությունը։ Կոլոմբոյի միջազգային օդանավակայանում անվտանգության միջոցներն ուժեղացված են։

239
թեգերը:
Սպանություն
թեմա:
Պայթյուններ Շրի Լանկայում (20)
Ըստ թեմայի
Շրի Լանկայի պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 215
Արյուն և համատարած սուգ. Շրի Լանկայում Զատկի տոնը ողբի է վերածվել. լուսանկարներ
ՀՀ նախագահն ու վարչապետը ցավակցական հեռագրեր են հղել Շրի Լանկայի նախագահ Սիրիսենային
Հայերի առկայությունը Շրի Լանկայի պայթյունների զոհերի կամ վիրավորների շրջանում ճշտվում է
Սարսափելի կադրեր Շրի Լանկայից, որտեղ 8 պայթյուններին զոհ է գնացել ավելի քան 180 մարդ
Զատկի տոնախմբությունը Շրի Լանկայում վերածվել է արնահեղության. տեսանյութ