Կոլոմբոյում ոստիկանության աշխատակիցները ճանապարհ են բացում շտապօգնության մեքենայի համար

Մարմիններն ամենուր էին. Շրի Լանկայում պայթյունների զոհերի թիվը հասել է 160-ի

356
Կոլոմբոյում և երկրի մյուս քաղաքներում որոտացած պայթյունների զոհերի թիվը կտրուկ աճում է: Շրի Լանկայի իշխանությունները քաղաքացիներին հորդորում են խուճապի չմատնվել:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Շրի Լանկայի եկեղեցիներում ու հյուրանոցներում որոտացած պայթյունների զոհերի թիվը հասավ 160-ի. վիրավոր են 360-ը: Այս մասին տեղեկացնում է News 1ST-ն:

Sputnik Արմենիան ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր՝ ապրիլի 21-ի առավոտյան, Զատկի տոնախմբության ընթացքում պայթյուններ են որոտացել Կոլոմբոյի  Shangri-La, Cinnamon Grand և Kingsbury հյուրանոցներում և Կոչիկադեի (Kochikade), Բատիքալոայի (Batticaloa) և Նեգոմբոյի (Negombo) եկեղեցիներում:

 

Նոր Պայթյուններ Շրի Լանկայում. զոհերի թիվը ավելացել է:

 

«Զոհերի թիվը սրընթաց աճում է»,- նշված է հրապարակման մեջ:

Պայթուցիկները համարյա միաժամանակ պայթել են 3 հյուրանոցներում և երեք եկեղեցիներում: Առայժմ ոչ մի ծայրահեղական կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, բայց արդեն հայտնի է, որ այն նախապես պլանավորած է եղել:

Պայթյունի վայրերում աշխատում են ոստիկանները, իսկ Կոլոմբոյի օդանավակայանում ուժեղացվել է անվտանգությունը:

Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիքրամասինգխեն հրավիրել է կառավարության արտակարգ նիստ. այս մասին տեղեկացնում է երկրի Տնտեսական բարեփոխումների և տարածքային կառավարման նախարար Հարշա դե Սիլվան:

«Խուճապի մի մատնվեք: Սարսափելի կադրեր են. ես տեսա այստեղ այնտեղ նետված մարմիններ:

Ամեն դեպքում, մի հավատացեք լրատվամիջոցների գրած ամեն բառին, ստուգեք տեղեկությունները պաշտոնական աղբյուրների միջոցով»,- նշել է դե Սիլվան Twitter-ի իր միկրոբլոգում:

Ավելի ուշ նա տեղեկացրել է, որ ձեռնարկված են բոլոր միջոցները անվտանգության ապահովման համար, և ցավակցել է բոլոր զոհերի հարազատներին:

356
թեմա:
Պայթյուններ Շրի Լանկայում (20)
Ըստ թեմայի
Շրի Լանկայի պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 215
Արյուն և համատարած սուգ. Շրի Լանկայում Զատկի տոնը ողբի է վերածվել. լուսանկարներ
ՀՀ նախագահն ու վարչապետը ցավակցական հեռագրեր են հղել Շրի Լանկայի նախագահ Սիրիսենային
Հայերի առկայությունը Շրի Լանկայի պայթյունների զոհերի կամ վիրավորների շրջանում ճշտվում է
Սարսափելի կադրեր Շրի Լանկայից, որտեղ 8 պայթյուններին զոհ է գնացել ավելի քան 180 մարդ