Գերեզմանատուն

Տարօրինակ դեպք Երևանում. ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկայի» աշխատակցի դիակը

391
Հարազատները ոստիկանների հետ փնտրել են տղամարդուն։ Նրանց մտքով անգամ չի անցել, որ 36 տարեկան տղամարդու դիակը կգտնեն գերեզմանատանը։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմանում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն ու ոստիկանությունն ահազանգ են ստացել, որ Արտաշատի խճուղու՝ «Սպայկա» ընկերության դիմաց գտնվող գերեզմանատանը տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկաններն ու քննիչները գերեզմանատանը՝ իր ծնողների գերեզմանի մոտ, հայտնաբերել են Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ, 36-ամյա Գևորգ Այվազյանի դին՝ պարանոցի վրա օղակված գոտիով։

Դիակի մոտ հայտնաբերվել է նաև 2 բջջային հեռախոս։

Դեպքի վայրում հավաքված հարազատներն ասել են, որ նա 3 երեխա ունի, «Սպայկա» ընկերության Արարատի մարզի անվտանգության պետն էր։

«Թե՛ հարազատները, թե՛ ընկերները հարգում ու սիրում էին նրան, նվիրված էր ընտանիքին։ Երեկ դիմել էինք Շենգավիթի ոստիկանություն, ու ոստիկանները մեզ հետ հավասար որոնում էին նրան, բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ դին կհայտնաբերեինք հոր ու մոր գերեզմանի մոտ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե այլ բան, այս պահին որպես նրա հարազատներ, չենք կարող ասել»,– նշել են նրանք։

Հարազատները հուսով են՝ քննությունը օբյեկտիվ կընթանա, և առեղծվածային դեպքն իրենց համար էլ պարզ կլինի։ Նրանք կարծում են, որ տղամարդը դժվար թե ինքնասպան լիներ։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

 

391
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2528)
Ըստ թեմայի
Փամբակում հոր ներկայությամբ բռնել են տղայի ձեռքերն ու ապակե շշով հարվածել գլխին
Արտառոց դեպք Նուբարաշենում. տղամարդը հրկիզել է մորեղբոր դստեր տունը
Վիրահատությունից առաջ կինը նետվել է բժշկական կենտրոնի 6–րդ հարկից ու մահացել
Երևանում կողոպտել են Իռլանդիայի քաղաքացուն
Խաղադրույք է արել մի քանի հազար կեղծ եվրոյով. երիտասարդը բերման է ենթարկվել Երևանում
Эвакуация из ТЦ Dalma Garden Mall в связи с информацией о заложенной внутри здания бомбе (6 июля 2020). Еревaн

«Դալմա Գարդեն մոլից» մարդկանց տարհանում են. ԱԻՆ-ը ռումբի մասին ահազանգ ունի

394
(Թարմացված է 15:42 06.07.2020)
Երևանյան երկու առևտրի կենտրոնների մասին ԱԻՆ-ն այսօր ռումբերի տեղադրման ահազանգեր է ստացել:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հուլիսի 6-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Այս պահին առևտրի կենտրոնից քաղաքացիներին տարհանում են: Տեղում աշխատում են փրկարարները, ոստիկաններն ու շտապ օգնության ծառայությունը:

Նշենք, որ այս պահին տարհանման աշխատանքներ են իրականացվում նաև Երևանի Նոր Նորք համայնքում գտնվող «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում:

Ըստ ԱԻՆ պաշտոնական կայքի, ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։

Առևտրի կենտրոնից մարդկանց էվակուացնելուց հետո փկարարներն իրականացրել էին տեղազննում, որի արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել։

394
թեգերը:
ահազանգ, Դալմա գարդեն մոլ, ռումբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2528)
Ըստ թեմայի
Երևանում ծեծել են դիմակ չունենալու համար արձանագրություն կազմող ոստիկաններին
Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են
Սպառնալիք է քրիստոնեական աշխարհի համար. Կիրիլ Առաջինը դեմ է Թուրքիայի ծրագրերին
Մեգա մոլ

ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ առևտրի կենտրոնում ռումբեր են տեղադրված

100
(Թարմացված է 15:21 06.07.2020)
Համացանցում տեղեկություն է տարածվել, որ առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել է հուլիսի 6-ին, ժամը 13։30-ին։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ էր ստացել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։

Առևտրի կենտրոնից մարդկանց էվակուացնելուց հետո փկարարներն իրականացրել էին տեղազննում, որի արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել։

100
թեգերը:
«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), ական, ռումբ, Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2528)
Ըստ թեմայի
Հայ սակրավորներն ավելի քան 200 պայթուցիկ նյութ են վնասազերծել Հալեպում
Կորոնավիրուսի հետևանքով մահվան 7 դեպք է գրանցվել. ամենաերիտասարդը 64 տարեկան է
55 կիլոգրամ թմրանյութ. Ռուսաստանի ԱԴԾ-ն առաքիչների է ձերբակալել
Լաբորատորիա

ՀՀ–ում հակամարմինների թեստավորում կիրականացվի հետազոտման նպատակով. նախարար

0
(Թարմացված է 12:29 07.07.2020)
Արսեն Թորոսյանն անդրադարձավ Հայաստանում իրականացվող նոր` հակամարմինների թեստավորմանը։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Կորոնավիրուսի ախտորոշման` հակամարմիններով թեստավորում բնակչության շրջանում կիրականացվի հետազոտական նպատակով, որպեսզի հասկանան կորոնավիրուսով վարակվածների մոտավոր տոկոսը: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` պատասխանելով հարցին, թե հակամարմինների թեստերը հասանելի՞ կլինեն նաև բնակչությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 15-ից Հայաստանում անցկացվում է նոր հետազոտություն` հակամարմինների թեստեր են հանձնում, որոնց շնորհիվ հնարավոր է պարզել` մարդը երբևէ վարակվել է կորոնավիրուսով, թե ոչ։ Այժմ բուժաշխատողների շրջանում է նոր թեստավորումն իրականացվում, և 1000-1100 բուժաշխատող հակամարմինների թեստ կհանձնի։

«Հարցն այն է, որ որևէ մեկի մոտ առկա հակամարմինների երկարատևության ժամկետի առնչությամբ ապացույց չկա։ Այսինքն` այսօր եղած հակամարմինները կարող են մի քանի ամիս լինել բավարար քանակի, իսկ հետո նորից կարող է դրանց թիվը նվազել, և մարդիկ նորից հիվանդանան։ Ավելին, քաղաքացիներ կան, որոնց մոտ հակամարմինների բավարար քանակ նույնիսկ հիվանդանալուց և լավանալուց հետո չի առաջանում»,–ասաց նախարարը։

Թորոսյանը հիշեցրեց, որ այժմ Ամերիկյան համալսարանի հետ համագործակցելով հակամարմինների հետազոտություն է իրականացվում` պարզելու բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսի տարածման ցուցանիշը։ Սակայն, ըստ նախարարի, պետությունը չի կարող քաղաքականության մշակման հարցում հիմնվել նման հետազոտությունների վրա։

Ինչ վերաբերում է մասնավոր ԲԿ–ների` հակամարմինների թեստերի իրականացմանը, ապա Թորոսյանը նշեց, որ Հայաստանում հիմա կան հակամարմինների բավական բարձրորակ թեստեր։ Թորոսյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ հակամարմինների թեստն անձի վարքի փոփոխման հիմք լինել չի կարող, այսինքն` եթե որևէ մեկի մոտ կան հակամարմիններ, դա հիմք չէ հակահամաճարակային կանոնները չպահելու։

Եթե կորոնավիրուսով վարակվել ու լավացել ենք, երաշխիք չէ, որ այլևս չենք վարակվի. Թորոսյան

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 29285–ի, վարակի զոհ է դարձել 503 մարդ։ Միայն վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 12 դեպք է գրանցվել։

Գիտնականները զգուշացրել են` ապաքինվելուց հետո կորոնավիրուսի հակամարմիններն անհետանում են

0
թեգերը:
հակամարմին, Արսեն Թորոսյան, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի հետևանքով մահվան 12 դեպք է գրանցվել. ամենաերիտասարդը 54–ամյա կին է
Կորոնավիրուսի պայմաններում աշխատող մանկապարտեզների աշխատակիցները հավելավճար կստանան
Մեկ օրում գրանցվել է 330 դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 28 936