Սպանություն. արխիվային լուսանկար

Նոր հանգամանքներ 47-ամյա տղամարդու մահվան դեպքով. նրա գլուխը վնասված է եղել

632
Իրավապահները աշխատում են դիակի գլխի վրա հայտնաբերված վնասվածքի ծագումը պարզելու ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ նոր հանգամանքներ են ի հայտ եկել Արմավիրի մարզում տեղի ունեցած 47-ամյա մի տղամարդու մահվան դեպքով:

Ապրիլի 15-ին Մրգաշատ գյուղում գտնվող շինություններից մեկում հայտնաբերվել էր գյումրեցի տղամարդու դի:  Այդ մասին իրավապահ մարմիններին հաղորդել էր ժամանած շտապօգնության խումբը:

Մահացած տղամարդն այդ շինության պահակն էր: Նրա մարմնին բռնության հետքեր այդ պահին չէին հայտնաբերվել:

Դիահերձարանում պարզվել է, որ գլխին վնասվածք կա, որի առաջացման պատճառն իրավապահները պարզում են:

Ամենայն հավանականությամբ՝ մահացածի գլուխը վնասվել է կա՛մ ինչ-որ առարկայից ստացած հարվածի, կա՛մ ընկնելու հետևանքով:

632
թեգերը:
Հայաստան, ՀՀ Ոստիկանություն, Սպանություն
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1162)
Ըստ թեմայի
Ինչու է շունը կծում մարդուն. Պառավաքարի արտառոց դեպքն ուսումնասիրության կարիք ունի
Երևանում երիտասարդ է կորել
ՄԻԵԴ-ը մերժել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի վճռաբեկ բողոքը չի ուշանա