Անտառ

«Հայանտառի» տնօրեններից մեկին ծեծել են ապօրինի անտառահատում անողները. նա հիվանդանոցում է

168
«Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Արծվաբերդի մասնաճյուղի տնօրենի տեղակալը վնասվածքներ է ստացել դեմքի և կրծքավանդակի շրջանում:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Արծվաբերդի մասնաճյուղի տնօրենի տեղակալին ծեծել են։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` ժամեր առաջ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Արծվաբերդի մասնաճյուղի տնօրենի տեղակալը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տավուշի մարզի հիվանդանոցներից մեկը:

Նա վնասվածքներ է ստացել դեմքի և կրծքավանդակի շրջանում: Մեր տեղեկություններով՝ 30-ամյա տղամարդն անտառում շրջելու ժամանակ բեռնատար մեքենա է տեսել, որը բարձված է եղել փայտով: Մոտեցել է, որ ստուգի փաստաթղթերն ու ծեծի է ենթարկվել:

Մի խումբ անձինք հայհոյել են նրան, այդ ընթացքում նրանցից մեկը ձեռքով հարվածներ է հասցրել տնօրենի տեղակալի դեմքին ու կրծքավանդակին:

168
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1305)