Ոստիկանություն

Ի՞նչն է եղել հայ ֆուտբոլիստին սպանելու պատճառը. մանրամասներ

4964
(Թարմացված է 16:40 16.04.2019)
«Արարատ-2»–ի դարպասապահի սպանությանը նախորդել է մի խումբ երիտասարդների վիճաբանությունը։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում երեկ տեղի ունեցած սպանության որոշ մանրամասներ արդեն հայտնի են։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` կրակոցները հնչել են Լեփսիուսի 25 շենքի մոտակայքում, որտեղ իրավապահները պարկուճներ, գնդակ և արյան հետքեր են հայտնաբերել։

Հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված երիտասարդներից մահացողը 1996 թվականին ծնված, «Արարատ-2»–ի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանն է։

Երիտասարդն ապրում էր Երևանում։ Ղևոնդյանի վնասվածքը գլխի շրջանում է եղել և կյանքի հետ անհամատեղելի։

Հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված մյուս երկու երիտասարդները 26 տարեկան են և ապրում են հենց Քանաքեռ-Զեյթունում։ Նրանց վիրահատել են։

Մեր տեղեկություններով` մի խումբ երիտասարդներ կենցաղային հարցի շուրջ վիճել են, որն էլ հանգուցալուծվել է կրակոցներով։

Իրավապահները պարզել են մասնակիցների շրջանակը և ձեռնարկում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

4964
Ըստ թեմայի
Երևանի կենտրոնում սպանված երիտասարդի ինքնությունը պարզվել է. լուսանկարներ
Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. մեղադրյալը ներկայացել է
Դուք գազան եք, նա ձեզ ի՞նչ է արել․ Թբիլիսիում երիտասարդ հայի սպանության դաժան մանրամասները
Սպանություն Էջմիածնում․ կապկպված տղամարդու դիակը հայտնաբերել են բնակարանում