Ոստիկանական ավտոմեքենա

Թալանել են Ստեփանավանի նախկին քաղաքապետի պահեստը. ի՞նչ են տարել գողերը

254
Անհայտ անձը կան անձինք պահեստ են մուտք գործել` նախ ջարդելով շենքի պատուհանը, հետո արդեն կոտրել են դռները։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանն ապրիլի 14–ին դիմել է ոստիկանություն և հայտնել գողության մասին։ Sputnik Արմենիային ոստիկանությունից տեղեկացրին, որ նրա դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում։

«Ապրիլի 14–ին, ժամը 19։45–ին քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 2018 թվականի հոկտեմբերից մինչև այս տարվա ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ստեփանավան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող, իրեն պատկանող պահեստից գողություն են կատարել։ Նրանք պահեստ են մուտք գործել` նախ ջարդելով շենքի պատուհանը, հետո արդեն կոտրել են դռները ու մտել ներս»,–տեղեկացրին ոստիկանության լրատվության բաժնից։

Վնասի չափը պարզվում է։ Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում։

Shamshyan.com-ի տեղեկություններով` Ղարաքեշիշյանին պատկանող պահեստից գողացել են 5 հատ տարբեր տեսակի հեռուստացույց, 1000 հատ կերամիկական թեյի բաժակ, 30 արկղ անկողնային պարագա, 500 հատ յուղաներկ, 50 հատ ներքին հարդարման ներկ և տարբեր տեսակի կենցաղային այլ իրեր։

Նշենք, որ Սարգիս Ղարաքեշիշյանը հայտնի է Քոթո մականունով։

254
թեգերը:
գողություն, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2556)
Ըստ թեմայի
Փամբակում հոր ներկայությամբ բռնել են տղայի ձեռքերն ու ապակե շշով հարվածել գլխին
Սպանություն Էջմիածնում․ կապկպված տղամարդու դիակը հայտնաբերել են բնակարանում
Վիրահատությունից առաջ կինը նետվել է բժշկական կենտրոնի 6–րդ հարկից ու մահացել
ԱԱԾ–ի հետ ենք համագործակցում. պատկերասրահի տնօրենը`«կորած, նվիրած, ծախած» նկարների մասին
 Ոստիկանները՝ Մաշտոցի փողոցում գտնվող «Կապույտ մզկիթի» մոտ

«Կապույտ մզկիթում» ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր

11
(Թարմացված է 13:25 15.07.2020)
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել է, որ ռումբի տեղադրման մասին ահազանգի ժամանակ մզկիթում ոչ մի քաղաքացի չի եղել:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Երևանի «Կապույտ մզկիթում» ռումբի տեղադրման մասին ահազանգը պարզվեց՝ կեղծ էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Կարապետ Հարությունյանը:

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել տեղադրված ռումբի մասին, անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկարարները: Նրանք զննել են ամբողջ տարածքը՝ ինչպես ներսից, այնպես էլ դրսից: Զննել ենք անգամ նկուղն ու տանիքը»,- ասաց նա՝ նշելով, որ ոչինչ չեն հայտնաբերել:

Ըստ Հարությունյանի՝ ահազանգի պահին մզկիթի տարածքում քաղաքացիներ չեն եղել:

Դեպքի վայր են մեկնել նաև փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

Նշենք, որ «Կապույտ մզկիթը» Երևանի ամենահին ճարտարապետական հուշարձաններից մեկն է։

Ինչ է կատարվում Երևանի «Կապույտ մզկիթի» դռներից այն կողմ. լուսանկարներ

Հուսեյն-Ալի խան Քաջարը մզկիթը կառուցել է 1766 թվականին։ 7000 քմ տարածքով համալիրն ունի ներքին բակ, ծիսական շինություն, գմբեթ և մինարեթ։ Ընդհանուր առմամբ կա 28 սրահ, իսկ հյուսիսային մասում տեղակայված է գրադարանը։ 1991 թվականից Իրանը 100 տարի ժամկետով վարձակալել է մզկիթն ու դրա տարածքը։

Մզկիթի սենյակներից մի քանիսը դասարաններ են, որտեղ հայերը պարսկերեն են սովորում, իսկ իրանցիները` հայերեն։

11
թեգերը:
ահազանգ, մզկիթ, ռումբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2556)
Ըստ թեմայի
Կրկին ահազանգ ռումբի մասին. ԱԻՆ–ն «Աջարաբեթի» գրասենյակում է
«Մեգամոլ» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել. ահազանգերից մեկը կեղծ էր
«Դալմա Գարդեն մոլից» մարդկանց տարհանում են. ԱԻՆ-ը ռումբի մասին ահազանգ ունի
Ռումբի մասին կեղծ ահազանգեր. փրկարարական ու ոստիկանական գործողությունները՝ տեսանյութով
Շտապօգնություն․ արխիվային լուսանկար

Երևանում կաթվածով տղամարդուն հիվանդանոց տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

131
(Թարմացված է 13:20 14.07.2020)
Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում գտնվող բժիշկն ու հիվանդը, բարեբախտաբար, չեն տուժել։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Երևանում այսօր վթարի է ենթարկվել հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան։

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ շտապօգնության մեքենան ձայնային և լուսային ազդանշանները միացրած փորձել է հատել խաչմերուկը, սակայն մեկ այլ մեքենա եկել, հարվածել է։

 «Խաչմերուկի հատվածում մի մեքենա չի զիջել մեր մեքենային, և արդյունքում բախվել են իրար։ Հարվածը թեթև է եղել, բարեբախտաբար ո՛չ բժիշկը, ո՛չ էլ մեքենայում եղած հիվանդը չեն տուժել։ Մեր մեքենայի բամփերին (շիթ)է հարվածը բաժին հասել»,-ասաց Ստեփանյանը՝ հավելելով, որ, հավանաբար շտապօգնությանը չզիջած վարորդն ուղղակի անուշադիր է եղել։

Իսկ շտապօգնության մեքենայի մեջ 64-ամյա մի տղամարդ է եղել, որին պետք է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխեին․ տղամարդը կաթված է տարել, ինչպես նաև նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքը հաքերային հարձակման է ենթարկվել

Ստեփանյանը խոսքով՝ այնպես չէ, որ շտապօգնության մեքենային զիջելու մշակույթը չի ձևավորվել հայկական իրականությունում, ուղղակի երբեմն վարորդներն անուշադիր են լինում։

131
թեգերը:
հիվանդանոց, հիվանդ, ավտովթար, շտապօգնություն, Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2556)
Ըստ թեմայի
Հակառակորդն այժմ էլ թիրախավորել է Բերդ քաղաքը. ՊՆ
Ինչպես է հայկական ԶՈւ–ն ոչնչացնում ադրբեջանական հենակետերը. ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել
ՇՎՏՄ–ն կասեցնում է «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի տաղավարների աշխատանքը
Деревня Енокаван, Тавушская область

Ինչ վնասներ են գրանցվել Տավուշում հակառակորդի կրակոցներից. ՔԿ–ն մանարամասներ է ներկայացրել

0
(Թարմացված է 13:33 15.07.2020)
Այգեպարցիները և կոնյակի գործարանի աշխատակիցները պատսպարվել են, ոչ մեկը հակառակորդի արձակված կրակոցներից չի տուժել։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հուլիսի 14-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցների դեպքերի առթիվ հարուցել է 3 քրեական գործ՝ ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու հատկանիշներով: Տեղեկությունը հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին՝ ժամը 09։00-ից մինչև 12:00-ը ադրբեջանական կողմը հրետակոծել է Այգեպար համայնքը, ինչի հետևանքով վնասվել է յոթ առանձնատուն։ Վնասվել են տների արտաքին պատերը, պատուհանները և տանիքները։ Այգեպարցիներից ոչ մեկը չի տուժել։

Երկրորդ քրեական գործը վերաբերում է վնասված գործարանին։ Հաղորդագրությունում ասված է, որ հուլիսի 14-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, հակառակորդը կրակոցներ է արձակվել Բերդ քաղաքի կոնյակի գործարանի ուղղությամբ, որի հետևանքով արկերի պայթյունից վնասվել է  գործարանի մեկ էմալապատ տարա և շենք շինությունների ապակիները։ Կոնյակի գործարանի աշխատակիցների պատսպարվել են, ոչ ոք չի տուժել։

Երրորդ քրեական գործը վերաբերում է վնասված շիրմաքարին։ Հուլիսի 14-ին՝ ժամը 10։00-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը կրակոցներ է արձակել Բերդ քաղաքի Տավուշ բնակավայրի գերեզմանատան ուղղությամբ, որի հետևանքով արկի պայթյունից վնասվել է 1990թ. մահացած բնակչուհու շիրմաքարը և վերջինիս գերեզմանի 3 մետր երկարություն ունեցող հենապատը: Նշված քրեական գործերով կատարվում է նախաքննություն:

Հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար կրակահերթ է իրականացնում ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ գյուղերի ուղղությամբ։

Հայկական կողմը ունի 4 զոհ և 10 վիրավոր։ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է 11 զոհի մասին, նրանց թվում է գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը։

0
թեգերը:
Ադրբեջան, հրետակոծություն, կրակոց, Քրեական գործ, ՀՀ քննչական կոմիտե, գյուղացի, Գյուղ, Տավուշ