Նռնակ. արխիվային լուսանկար

Արտառոց դեպք Կոտայքում․ բանջար հավաքող կինը հակատանկային նռնակ է գտել

69
Հակատնկային նռնակը ուղարկվել է փորձաքննության։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի– Sputnik. 911 ծառայություն այսօր ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի մոտակայքում մի կին նռնակ է տեսել։

Հաղորդման հասցեով մեկնած իրավապահները պարզել են, որ նռնակը հակատանկային է և պայթուցիչ ունի։ Այն վերցվել է՝ փորձաքննության ուղարկելու համար։

Իրավապահները պարզում են թե ինչ հանգամանքներում է հակատանկային նռնակը հայտնվել բնակավայրին մոտ տարածքում։

69
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1038)
Ըստ թեմայի
Արմավիրում գյուղացին նռնակ է գտել. լուսանկարներ
Երևանում պատանին իրենց տան բակում նռնակ է գտել
Հրազդանի շենքերից մեկի մոտ ձեռքի հակատանկային նռնակ է հայտնաբերվել