Հիվանդանոց

Այնթապ գյուղում «Նիվայի» վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա դպրոցականին

109
(Թարմացված է 12:43 14.04.2019)
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Մասիսի բժշկական կենտրոն:

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Արարատի Այնթապ գյուղում վրաերթի են ենթարկել 13–ամյա դպրոցական աղջկան։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 12-ին Այնթապ գյուղի Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկվել 13-ամյա Ռիմա Հակոբյանը: Դպրոցականին վրաերթի է ենթարկել Նոր Խարբերդի բնակիչ, 30-ամյա Նարեկ Հակոբյանը՝ իր վարած ВАЗ 2121 մակնիշի 35 RC 054 համարանիշի ավտոմեքենայով: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Մասիսի բժշկական կենտրոն:

Վրաերթի ենթարկված աղջիկը սովորում է Այնթապի 2-րդ դպրոցի 7-րդ դասարանում:

109
թեգերը:
վրաերթ, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1023)
Ըստ թեմայի
Գյուղացիները պնդում են, որ Զարթոնքի գյուղապետը հրաժարական է տվել
Դանակահարություն Գյումրիում. 3 տուժածներն էլ դպրոցականներ են