Ավտովթար. արխիվային լուսանկար

Ողբերգական վթար Գեղարքունիքի մարզում. երիտասարդը մահացել է, կան վիրավորներ

707
Նախնական վարկածով մեքենաներից մեկը հանդիպակաց ուղի է դուրս եկել, որն էլ վթարի պատճառն է դարձել:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Քիչ առաջ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ծովագյուղից Ճամբարակ տանող ճանապարհի սկզբնամասում։ Դիմահար բախվել են «Նիվա» և «Պրիորա» մակնիշի ավտոմեքենաները։

«Նիվայի» ուղևորը, որը երիտասարդ տղա է, տեղում մահացել է։

Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Սևանի հիվանդանոց են տեղափոխել մեքենաների վարորդները։

Մեր տեղեկություններով՝ նրանց վնասվածքները լուրջ են։ Նախնական վարկածով մեքենաներից մեկը դուրս է եկել հանդիպակաց ուղի, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել վթարը։

Տեղում աշխատում են ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները։

707
թեգերը:
Հայաստան, ավտովթար, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1038)
Ըստ թեմայի
Երևանում Օպելը մխրճվել է բենզալցակայանի մեջ. կա վիրավոր. լուսանկարներ
Երևանում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի վրա կրակած անձը կալանավորվել է
Ողբերգական վրաերթ Երևանում. վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է
Հրդեհ` Իսակովի պողոտայում գտնվող կահույքի արտադրամասում
Երևանում բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք. մեկ մարդ կալանավորվել է
Երևանում պատանին իրենց տան բակում նռնակ է գտել