ՀՀ ոստիկանություն

Երևանում պատանին իրենց տան բակում նռնակ է գտել

41
Պատանու հայրը նշված վայրում ներկայացրել է առանց գրառման «Ֆ-1» տիպի նռնակի նմանվող իր:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Երևանում 15–ամյա պատանին իրենց տնակի հարակից տարածքից պայթուցիկ սարք է գտել։ Ինչպես տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, ապրիլի 11-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ ՀՀ ԱԻՆ «911» ծառայություն է զանգահարել Իսակովի պողոտայի բնակիչ, 15-ամյա մի պատանի և հայտնել, որ նախորդ օրը իրենց տնակի հարակից տարածքից պայթուցիկ սարք է գտել և թաքցրել տան բակում:

Մեկնած օպերատիվ խմբին պատանու հայրը նշված վայրում ներկայացրել է առանց գրառման «Ֆ-1» տիպի նռնակի նմանվող իր:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Նախապատրաստվում են նյութեր:

41
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1433)
Ըստ թեմայի
Ողբերգական վրաերթ Երևանում. վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է
Հրդեհ` Իսակովի պողոտայում գտնվող կահույքի արտադրամասում
Բողոքի ակցիայի մասնակիցները չցանկացան լսել կենդանաբանական այգու աշխատակցին