ԶԻԼ

Պաշտպանության նախարարության ԶԻԼ–ը վթարի է ենթարկվել Սյունիքում. կան վիրավորներ

270
Ոստիկանները պարզում են վիրավորների և վարորդի ինքնությունը:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. ՀՀ ՊՆ համարանիշներով ԶԻԼ–ը վթարի է ենթարկվել Սյունիքում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեռևս անհայտ պայմաններում Մեղրի քաղաքից դեպի Նախիջևանի սահման տանող ճանապարհահատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում գտնվող «Ծիրանի ձոր» վայրում, ՀՀ ՊՆ համարանիշներով ԶԻԼ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ կոտրվածքներով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն:

Ոստիկանները պարզում են վիրավորների և վարորդի ինքնությունը:

 

270
թեգերը:
ավտովթար, Զինվոր, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1034)
Ըստ թեմայի
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. 6 տուժածներից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են
Ավտովթար Երևան–Գյումրի ճանապարհին․ Opel-ը բախվել է արգելապատնեշին․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Խոշոր ավտովթար Երևանում. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց