Երևանի մատույցներում ՃՈ-ն կասեցրել է անկարգ վարորդի ընթացքը

«Բռնոցի» Սևանի մայրուղու վրա. Երևանի մատույցներում ՃՈ-ն կասեցրեց նրա ընթացքը. լուսանկարներ

336
Ըստ ոստիկանության՝ վարորդը վարելիս խոսել է հեռախոսով, չի ամրակապվել և այդ ամենի հետ մեկտեղ անտեսել է ճանապարհային ոստիկանության՝ կանգ առնելու օրինական պահանջը:

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը Երևան-Սևան մայրուղու վրա կանգնեցրել է ագրեսիվ ընթացքով երթևեկող վարորդի:

Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, մայրաքաղաքի մուտքի մոտ, Հյուսիսային ավտոկայանի հանդիպակաց հատվածում, ՃՈ երկու մեքենաներ կասեցրել են նրա ընթացքը:

Մայրուղու վրա գոյացել էր մեքենաների կուտակում:

«Քաղաքացին մեքենա վարելիս խոսում էր հեռախոսով, ամրագոտին ամրացրած չէր: Մենք պահանջեցինք, որ նա կանգ առնի, բայց նա անտեսեց մեր պահանջը և հեռացավ մեզանից մեծ արագությամբ»,- Sputnik Արմենիային ասաց ոստիկանության կապիտան Գևորգյանը:

Վարորդին հարկադրել են կանգ առնել մայրուղում մեջտեղում՝ ոստիկանության երկու մեքենաներով արգելափակելով նրան առջևից և հետևից, ապա ոստիկանները մեքենան տեղափոխել և կայանել են ճամփեզրին:

  • Երևանի մատույցներում ՃՈ-ն կասեցրել է անկարգ վարորդի ընթացքը
    Երևանի մատույցներում ՃՈ-ն կասեցրել է անկարգ վարորդի ընթացքը
    © Sputnik / Asatur Yesayants.

1 / 4
© Sputnik / Asatur Yesayants.
Երևանի մատույցներում ՃՈ-ն կասեցրել է անկարգ վարորդի ընթացքը
336
թեգերը:
Երևան, Հայաստան, ՀՀ Ոստիկանություն, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1026)
Ըստ թեմայի
Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո. տեսանյութ` դեպքի վայրից