Կիևյան կամուրջ. արխիվային լուսանկար

Տղամարդը փորձել է նետվել Կիևյան կամրջից. ոստիկաններն արագ կանխել են

232
Մեր տեղեկություններով՝ այդ տղամարդը ընտանիք ունի, ապրում է Չարբախում, 58 տարեկան է:

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Քիչ առաջ ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում:

Մի տղամարդ անցել է Կիևյան կամրջի երկաթե ճաղավանդակների վրայով, որ նետվի ձորը:

Կամրջի վրա շրջող ոստիկաններն այդ ամենը նկատել են, վազքով մոտեցել տղամարդուն ու ձեռքերից բռնել՝ կանխելով ինքնասպանությունը:

Մեր տեղեկություններով՝ այդ տղամարդը ընտանիք ունի, ապրում է Չարբախում, 58 տարեկան է:

Ծայրահեղ քայլին դիմելու պատճառն էլ առողջության հետ վերջերս առաջացած խնդիրներն են:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

232
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, ինքնասպանություն
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1026)
Ըստ թեմայի
Երևանում թալանել են գիտական կենտրոնի երկու աշխատակցի
Ինքնասպանության փորձ Արտաշատում. հուսահատությունը երիտասարդին դրդել է ծայրահեղ քայլի
Երևանի ՋԷԿ–ից կատարվել է 21.5 մլն դրամի գողություն. 9 անձ կալանավորվել է
Ո՞վ և ինչու՞ է սպանել տաքսու վարորդին. Վանաձորում տեղի ունեցած սպանության նոր մանրամասները
Վիճաբանություն–ծեծկռտուք Երևանում. կասկածյալներն են Լևոն Երանոսյանը, որդին և փեսան
Ալիքները Սև ծովի ափ են նետել ավելի քան 130 կգ կոկաին