Գյումրու հիվանդանոց

Շիրակի մարզում 21–ամյա երիտասարդը քացախաթթու է խմել` ինքնասպան լինելու մտադրությամբ

2113
Ինքնասպանության փորձ արած երիտասարդը երկտող է թողել աշխատավայրում։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում. Մեղրաշեն գյուղում ապրող 21-ամյա մի երիտասարդ փորձել է կյանքին վերջ տալ:

Երիտասարդն աշխատավայրում մեծ քանակությամբ քացախաթթու է խմել՝ ինքնասպան լինելու մտադրությամբ:

Քացախաթթուն խմելուց որոշ ժամանակ անց նա զղջացել է արարքի համար և ահազանգել 1-03: Ժամանած շտապօգնության մեքենայով էլ երիտասարդը տեղափոխվել է Գյումրու հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը:

Տղան աշխատավայրում երկտող է թողել, որի բովանդակությունը, սակայն, հայտնի չէ:

Երիտասարդը դեռ վերակենդանացման բաժանմունքում է՝ անգիտակից վիճակում:

Իրավապահները պարզում են տղայի` այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները:

 

2113
թեգերը:
ինքնասպանություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ողբերգական դեպք Կապանում. 80-ամյա կինը երկտող է թողել և ինքնասպան եղել
Արտառոց դեպք Արմավիրում. 83-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել
Դատապարտյալը փորձել է ինքնասպան լինել Վանաձորի ՔԿՀ-ում