Ոստիկանական ավտոմեքենա

Վթար Երևանում. մեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին

49
Ավտոմեքենան վթարի է ենթարկվել «Դվին» հյուրանոցի մոտակայքում։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ապրիլի 6-ին, ժամը 02:37-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Պարոնյան փողոցում՝ «Դվին» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում երկու տուժած կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:

Ուղևոր Ջ.Ա.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն (հոսպիտալացման կարիք չի եղել):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

49
թեգերը:
վթար, Հայաստան
Ըստ թեմայի
Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. կինը մահացել է այրվող տանը
Երևանում հնչած կրակոցների հետքերով. հրամանատարի ուղղությամբ կրակել է նրա նախկին աշխատակիցը
Ողբերգական դեպք Հայաստանում․ դուստրը հայտնաբերել է հոր դին