Գյումրի

Գյումրիում տղամարդ է կախվել. դիակը գտել է քույրը

1720
Մալուխով կախված տղամարդը երկտող է թողել։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ժամեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Երկաթգիծ փողոցի շենքերից մեկի իր բնակարանում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդը կախվել է մալուխով։ Նրան այդ վիճակում հայտնաբերել է տուն այցելած քույրը, որն էլ կատարվածի մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններին:

Դիակին բռնության հետքեր չեն եղել: Ի դեպ, ինքնասպանություն գործած տղամարդն ապրում էր կնոջ հետ, որն այդ պահին տանը չի եղել:

Մեր տեղեկություններով՝ նա երկտող է թողել՝ նշելով, որ հարազատները մեղավորներ չփնտրեն. ինքն իր կամքով է այդ ծայրահեղ քայլին դիմել:

Գյումրիում կանխած տղամարդը
© Photo : press office of the Police
Գյումրիում կանխած տղամարդը
1720
թեգերը:
ինքնասպանություն, Գյումրի, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1034)
Ըստ թեմայի
Նոր Նորքում 49-ամյա կնոջը գտել են դանակահարված. կասկածյալը որդին է
Մոր սպանության մեջ կասկածվող 25-ամյա երիտասարդին բերման են ենթարկել
Արտակարգ դեպք Գեղարքունիքում. կապկպել են թոշակառու կնոջը և կողոպտել
Երևանում 14 տարեկան աղջիկը մեծ քանակությամբ դեղորայք է ընդունել