Ատրճանակ

Երևանում դարձյալ կրակոցներ են հնչել. վիրավորն անհատ ձեռներեց է

172
(Թարմացված է 12:13 02.04.2019)
49-ամյա տղամարդը հրազենային վնասվածք է ստացել հարևանի հետ վիճաբանության ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Կրակոցներ են հնչել Երևանի Շահումյան փողոցում։ Ապրիլի 1-ին, ժամը 21։30-ին «աջ ձեռքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա անհատ ձեռներեց Ավետիս Բարսեղյանն է։ Նա վնասվածքը ստացել է Երևանի Շահումյան փողոցում։

Ըստ նախնական վարկածի` նույն օրը երեկոյան, վիճաբանություն է տեղի ունեցել Ավետիս Բարսեղյանի և նույն փողոցի բնակիչ՝ 49-ամյա Արթուր Ավագյանի միջև։ Վիճաբանության ընթացքում վերջինը իր մոտ եղած թմբուկավոր տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակոց է արձակել և հրազենայի վնասվածք հասցրել Բարսեղյանին։

Ավագյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը։ Նա ստորագրությամբ ազատ է արձակվել։

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

172
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Կրակոցներ, Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1038)
Ըստ թեմայի
Արարատի 53-ամյա բնակիչը պատահաբար կրակել է ինքն իր վրա. նրան տեղափոխել են հիվանդանոց
Արմավիրում կրակել են արագիլի վրա. պետական կառույցներում վիրավոր թռչնին օգնող չի գտնվել
Լոռու մարզի գիշերային ակումբում կրակել են պարուհու ուղղությամբ