Փողոցային կռիվ. արխիվային լուսանկար

Անչափահասները դաժանորեն ծեծել են 12-րդ դասարանցուն. Արմավիրից նրան տեղափոխել են Երևան

1014
Տղան այժմ Արմենիա բժշկական կենտրոնում է. մեր տեղեկություններով հիմնական վնասվածքները գլխին շրջանում են։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ այսօր Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում անչափահասների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։

Նախնական վարկածով՝ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներից մի քանիսը  դպրոցում ընդհարվել են։

Հետո էլ պարզաբանումների համար հավաքվել են գյուղի այգում, որտեղ 11-րդ դասարանի  երկու աշակերտ ծեծել են 12-րդ դասարանում սովորող մի տղայի։

Վերջինս տեղափոխվել է Արմավիրի հիվանդանոց, որտեղից էլ Երևան՝ Արմենիա բժշկական կենտրոն։

Մեր տեղեկություններով՝ վնասվածքները գլխին շրջանում են։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ ոստիկանության Արմավիրի բաժնում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

1014
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1026)
Ըստ թեմայի
Մասիսի լճերի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. ընկերներով գնացել էին ձկնորսության...
Երևանի բնակարաններից մեկում դիակ են հայտնաբերել
Գավառի հիվանդանոցում հղիությունն ընդհատելու ընթացքում 26–ամյա կին է մահացել
Գերմանիայում ինքնաթիռ է կործանվել. զոհվել է S7 ռուսական ավիաընկերության սեփականատիրոջ կինը