ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Մարտի 31-ին, ժամը 21:29-ին 911 ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Բորյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Ս.Օ.-ի (ծնված 1969 թ.) դին: