Հիվանդանոց

Արարատում տղամարդը փրկել է կնոջն ու երեխաներին թունավորումից

288
Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Արարատի մարզի Ջրաշեն գյուղում տղամարդը կնոջն ու երեխաներին փրկել է խեղդվելուց։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր Երևանի Մուրացան բժշկական կենտրոն է տեղափոխվել մայրն իր անչափահաս երկու երեխայի հետ: Նրանք ապրում են Արարատի մարզի Ջրաշեն գյուղում:

Տանը առօրյա գործերով զբաղվելու ընթացքում նրանց ինքնազգացողությունը վատացել է: Կինն, արագ կողմնորոշվելով, զանգել է ամուսնուն, որն էլ նրանց շտապ հասցրել է հիվանդանոց:

Նախնական վարկածով՝ նրանք թունավորվել են շմոլ գազից, որը կա՛մ արտահոսել է գազի կաթսայից, կ՛ամ գազօջախից: Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

288
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1026)
Ըստ թեմայի
Ավազակային հարձակում Երևանում. դեղատնից գումար են հափշտակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ծեծկռտուք Ճամբարակում. մասնակցել է նաև համայնքի ղեկավարը