Երևան–Վանաձոր ճանապարհ

Երևան–Վանաձոր երթուղու «Գազելն» ընկել է ձորը, մեքենայում ուղևորներ են եղել

1263
Մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Վանաձորից Երևան ուղևորվող «Գազելն» ընկել է ձորը։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Վանաձոր– Երևան երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր` մարտի 30-ին, ժամը 11։20-ին։

Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մնացած 13 ուղևորները տեղում առաջին բուժօգնություն են ստացել։

Ճանապարհային ոստիկանները, փրկարարներն ու դեպքի վայրում եղած քաղաքացիները ուղևորներին դուրս են բերել ավտոմեքենայից։

Ավտոմեքենան ձորից դուրս են բերել վերամբարձ կռունկի միջոցով։

Կայքը հայտնում է, որ ավտոճանապարհի այս հատվածում մերկասառույցն է, ճանապարհը ձնից մաքրված չէ, աղ ու ավազով մշակված չէ։

1263
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1801)
Ըստ թեմայի
Ողբերգական դեպք Լոռիում. 16–ամյա տղան Լոռվա բերդից ընկել է գետը և մահացել
Ինքնասպանությու՞ն. ազգականները թոշակառուի տանը գտել են գրություն
Իր գլխին կրակած տղամարդը մի քանի օր առաջ էր նշել 49-ամյակը. Նուբարաշենի դեպքի մանրամասները
Արտառոց դեպք. ազատազրկված որդուն մայրը փորձել է հոգեներգործուն դեղ հասցնել