Տղամարդը հիվանդանոցում

Ինքնասպանության փորձ գերեզմանոցում. տղամարդն ածելիով կտրել է երակները

330
(Թարմացված է 21:51 27.03.2019)
Ըստ մեզ հասած որոշ տեղեկությունների՝ նա ամիսներ առաջ է վերադարձել Ռուսաստանից և այցելել հարազատների գերեզմանին, որտեղ տհաճ անակնկալի է եկել:

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Այսօր առավոտյան Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում ապրող 43-ամյա մի տղամարդ:

Նրա ձախ ձեռքին ածելիով հասցված վնասվածքներ են եղել, որոնք արնահոսում էին:

Տղամարդը Ոսկեհատ գյուղի գերեզմանատանը ածելիով կտրել է նախաբազուկը՝ փորձելով ինքնասպան լինել:

Ըստ մեզ հասած որոշ տեղեկությունների՝ նա ամիսներ առաջ է վերադարձել Ռուսաստանից և այցելել Ոսկեհատ գյուղում գտնվող հարազատների գերեզմանին: Այստեղ տեսել է, որ իր բացակայության ժամանակ գերեզմանը հատկացվել է ուրիշին:

Այս խնդրի շուրջ իր և Ոսկեհատի գյուղապետի միջև առկա տարաձայնություններն էլ պատճառ են դարձել, որ նա դիմի այդ ծայրահեղ քայլին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր են նախապատրաստում: Հանգամանքները պարզվում են:

330
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, ինքնասպանություն
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1026)
Ըստ թեմայի
Երևանում 39–ամյա տղամարդը քացախաթթու է խմել և մահացել
Ավտովթար Երևան–Գյումրի ճանապարհին․ Opel-ը բախվել է արգելապատնեշին․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Մոսկվայի մերձակայքում հայազգի գործարար է սպանվել