ՀՀ ոստիկանություն

Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. մեղադրյալը ներկայացել է

307
Հետախուզվող երիտասարդը ներկայացել է Էրեբունու ոստիկանություն։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Երևանի Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունն այսօր տեղեկատվություն էր հրապարակել, որ մարտի 19-ին տեղի ունեցած սպանության որոշ հանգամանքներ են պարզ դարձել։

Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները համատեղ աշխատանքով բացահայտել են դեպքի մի շարք մանրամասներ, որոնց հիմնավորման արդյունքում նախաքննական մարմինը որոշում է կայացրել Սարի թաղում ապրող Աշոտ Գրիգորյանին ներգրավել որպես մեղադրյալ:

Մարտի 20-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս ընթացքում պարզվել է նաև, որ հետախուզվողը նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին էլ Սարի թաղի 1-ին փողոցում վիճել է մի տղամարդու հետ, որին ևս դանակահարել է՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ քիչ առաջ հետախուզվող երիտասարդը ներկայացել է Էրեբունու ոստիկանություն։

307
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Սպանություն, Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1026)
Ըստ թեմայի
Երբ և ինչպես են սպանվել Երևանի կենդանաբանական այգու առյուծները. այգու պատասխանը
Հերթական հրաձգությունը Իրան–Ադրբեջան սահմանին. սահմանախախտներից մեկը տեղում սպանվել է
Մոսկվայի մերձակայքում հայազգի գործարար է սպանվել