ՃՏՊ, արխիվային լուսանկար

Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. 6 տուժածներից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են

117
(Թարմացված է 11:57 23.03.2019)
Բախվել են Nissan Murano-ն ու Ford Focus-ը. Nissan-ը մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել դաշտում։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25.7-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ՝ 48-ամյա Տիգրան Մարգարյանի վարած Nissan Murano մակնիշի 51 RZ 100 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ Տարոն Սահակյանի վարած Ford Focus մակնիշի A 995 NK 159 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 00։15-ի սահմանում։

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Տ. Սահակյանի ուղևորները՝ համագյուղացիներ Արամ Հասոյանը, Արմեն Աբրահամյանը, Արայիկ Հասոյանը և Նարեկ Աբրահամյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, որտեղից 3 հոգին ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։

Բախման հետևանքով Murano-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ավտոմեքենայի գազաբալոնն ու բեռնախցիկը ավտոմեքենայից պոկվել և մի քանի մետր շպրտվել էին։ Կայքը նշում է, որ 6 վիրավորներից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

117
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1034)
Ըստ թեմայի
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. վարորդը մահացել է իր ծննդյան օրը
Երկու ավտովթար Արարատում. կան վիրավորներ. պատճառը վատ վերանորոգված ճանապարհն է
Երևանյան լճի մոտ տեղի ունեցած վթարի մանրամասները. տուժածներն ուղևորներ են. լուսանկարներ