Վթար օդանավակայանի խաչմերուկում

Խոշոր վթար «Զվարթնոցի» խաչմերուկում. վարորդի կյանքի համար պայքարում են. լուսանկարներ

389
Վթարի հետևանքով երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից մեկի վիճակը ծանր է:

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում։

Իրար են բախվել Օփել, Հոնդա, Մերսեդես և Տոյոտա մակնիշի ավտոմեքենաներ։

Մերսեդեսի վարորդը անգիտակից վիճակում տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն։ Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։

Մեր տեղեկություններով հիվանդանոց է տեղափոխվել նաև Օփելի վարորդը։

  • Վթար «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում
    Վթար «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում
    © Sputnik / Stringer

1 / 4
© Sputnik / Stringer
Վթար «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում

Ականատեսներից մեկը նշեց, որ Օփելը բարձր արագությամբ մխրճվել է խաչմերուկում լուսացույցի կանաչ լույսին սպասող մեքենաների շարքի մեջ։ Տեղում աշխատում են ճանապարհային ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները։

389
թեգերը:
Հայաստան, ՀՀ Ոստիկանություն
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1026)
Ըստ թեմայի
Մորը կացնով սպանած Սարգիս Սիմոնյանը կալանավորվել է
Փակել են կնոջ բերանը, դանակով հարվածել ամուսնուն. ավազակային հարձակում Արարատի մարզում
Կնոջ դիակը հայտնաբերել են գյուղացիները. Արարատի մարզում տեղի ունեցած դեպքի մանրամասները
Հովհանավանքի գողության մանրամասները. մոմերի դարակում չնչին գումար է եղել
Թունավորում գազի թերի այրման պատճառով. ընտանիքը հոսպիտալացվել է