Այգեհովիտ

Սարսափելի սպանության պատճառը օղին է եղել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

335
Տավուշի մարզում որդին տարեց մոր հետ վիճել է, հետո կացնով հարվածել նրա գլխին։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում 62-ամյա որդին տարեց մորը սպանել է օղու պատճառով։ Իրավապահներն ու քննիչները պարզել են զարհուրելի սպանության պատճառն ու մանրամասները։

Մասնավորապես պարզվել է, որ 2019 թվականի մարտի 15-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, Տավուշի մարզի բնակիչը՝ ծնված 1957 թվականին, տանն իր մոր հետ կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է՝ շշում օղու բացակայության պատճառով, որի ժամանակ տան պատշգամբում կացնով դիտավորյալ հարվածներ է հասցրել 88-ամյա մոր գլխի շրջանին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս նույն օրն «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում մահացել է:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 62-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատահետքաբանական, դատակենսաբանական, դատանյութաբանական համալիր, դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Հիշեցնենք` Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ մորը սպանած Սարգիս Սիմոնյանը ամուսնալուծված է և միայնակ ապրում է Իջևանում։

335
թեգերը:
Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1808)
Ըստ թեմայի
Կնոջ դիակը հայտնաբերել են գյուղացիները. Արարատի մարզում տեղի ունեցած դեպքի մանրամասները
Ողբերգական դեպք Երևանում. տղամարդը վրաերթի զոհ է դարձել. լուսանկարներ (18+)
Գյումրու լճակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել