Գազի սարքի ստուգում

Թունավորում գազի թերի այրման պատճառով. ընտանիքը հոսպիտալացվել է

253
(Թարմացված է 23:50 15.03.2019)
Ամեն ինչ կարող էր ավելի ողբերգական ավարտ ունենար, եթե ժամանակին չզգային, որ շնչելը դժվարանում է:

ԵՐԵՎԱՆ, 15 մարտ — Sputnik. Այսօր Կապանի հիվանդանոց են տեղափոխվել Կապանում ապրող մի տղամարդ, կին և անչափահաս աղջիկ:

Մեր տեղեկություններով, բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նրանք թունավորվել են: Հետագայում հայտնի է դարձել, որ թունավորման պատճառը տան գազի վառարանի ոչ լիարժեք այրումն է եղել:

Բարեբախտաբար, նրանք շուտ են գլխի ընկել, որ տան օդը թունավորվում է, շնչելն էլ՝ դժվարանում: Մեր տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ընտանիքի անդամներ են:

253
թեգերը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերություն, գազ, Հայաստան
Ըստ թեմայի
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. վարորդը մահացել է իր ծննդյան օրը
Օրենբուրգ – Մոսկվա չվերթի ընթացքում կռիվ անողը հայաստանցի չէր. ՌԴ ՆԳՆ պարզաբանումը
Քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են
«Ռեստարտի» անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել