Բուքմեյքերական գրասենյակ

Վաչե Ասիլյանը Մոսկվայում ջարդուխուրդ է արել բուքմեյքերական գրասենյակը. տեսանյութ 16+

307
(Թարմացված է 12:19 10.03.2019)
Տղամարդը, ունենալով վատ տրամադրություն, ավելի շատ է զայրացել խոշոր պարտության պատճառով և որոշել է վրեժն առնել բուքմեյքերական գրասենյակի տեխնիկայից։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Վահե Ասիլյան անունով տղամարդը ջարդուխուրդ է արել Մոսկվայի բուքմեյքերական գրասենյակներից մեկը։

Այդ մասին հաղորդում է Mash տելեգրամ ալիքը։

Ամենայն հավանականությամբ, տղամարդն արդեն երկար ժամանակ խաղում է և խաղադրույքներ անում բուքմեյքերական գրասենյակում։ Նրա խոսքով, որը մի քիչ դժվար է հասկանալ՝ հայհոյանքների առատության պատճառով, նա երկու ամսում ծախսել է ավելի քան երեք միլիոն ռուբլի, բայց ոչ մի կոպեկ չի շահել։

«Երկու ամսում ձեզ ավելի քան երեք միլիոն եմ տվել և ոչինչ չեմ շահել։ Որտե՞ղ են իմ բոնուսները», - հարցրել է Վաչեն սրահի աշխատակցին։

Դրանից հետո 29-ամյա մոսկվացին կոտրել է համակարգիչները, փչացրել կահույքը և առհասարակ իրեն պահել է ոչ ադեկվատ։

Հրապարակվել է նաև տեսանյութ, որում առկա են հայհոյանքներ, բայց, այդուհանդերձ, հոլովակը դիտել ցանկացողները կարող են տեսնել այն այստեղ։

307
թեգերը:
Ռուսաստան