Դիակ. արխիվային լուսանկար

Մինչ սպանությունը կերել–խմել են. մանրամասներ` Տավուշի դաժան սպանությունից. լուսանկարներ

951
Ձերբակալված Նվեր Գինովյանը նախկինում դարձյալ սպանության մեղադրանքով դատապարտված է եղել։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Տավուշում տեղի ունեցած դաժան սպանության դրդապատճառը կենցաղային է։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել երեկ` մարտի 5–ին։

Ոստիկանություն ներկայացած կասկածյալը` 33–ամյա Նվեր Գինովյանը, և սպանվածը` 64–ամյա Սևան Նավասարդյանը, դեպքից առաջ միասին կենցաղային աշխատանք են կատարել, որից հետո նաև կերել-խմել են։

Վեճի պատճառն էլ կենցաղային է եղել։ Սպանված տղամարդու տանը հայտնաբերվել է մուրճ, որը, նախնական վարկածով, հանցագործության գործիքն է։

Մեր տեղեկություններով՝ ձերբակալված Նվեր Գինովյանը նախկինում դարձյալ սպանության մեղադրանքով դատապարտված է եղել։

Место преступления
© Sputnik / Stringer
Բնակարանը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը

Արդեն տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի իր տանը հայտնաբերվել է 64-ամյա տղամարդու դի` վնասվածքներով։ Կարճ ժամանակ անց Ոստիկանության Տավուշի բաժին բերման է ենթարկվել կասկածյալը`33-ամյա մի տղամարդու, որը նույնպես Բերդ քաղաքի բնակիչ է։

Նախնական տեղեկության համաձայն` սպանությունը կատարվել է մուրճով դիակի գլխի հատվածում։

Подозреваемый Нвер Гиновян
© Sputnik / Stringer
Կասկածյալը

 

951
թեգերը:
Դիակ, ՀՀ Ոստիկանություն, Սպանություն, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (883)
Ըստ թեմայի
Վրաերթ Աբովյան քաղաքում. տղամարդը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. լուսանկար
Քննություն է տարվում պարզելու Երևանում 3–ամյա երեխայի մահվան պատճառները