Շտապօգնություն

Ստավրոպոլում ադրբեջանցիների ավտոբուսն ավտովթարի է ենթարկվել. կան զոհեր

249
Վեց ադրբեջանցի մահացել է և ևս հինգը` վիրավորվել սարսափելի վթարի հետևանքով, որը տեղի է ունեցել Ստավրոպոլում մարտի 6–ի առավոտյան։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Վեց մարդ մահացել է և ևս հինգը տուժել «ԶԻԼ» բեռնատարի և Mercedes մակնիշի միկրոավտոբուսի բախման հետևանքով, որը մասնավոր ուղևորափոխադրումներ է կատարում Բաքվից Մոսկվա։ Այդ մասին հաղորդում է Sputnik Ադրբեջանը։

Մարտի 6–ին ժամը 05։30–ի հատվածում Դվորցովսկոե գյուղից ոչ հեռու «ԶԻԼ» բեռնատարի վարորդը քնել է ղեկին և դուրս եկել հանդիպակաց գոտի ու բախվել «Mercedes Vito» միկրոավտոբուսի հետ։

Դեպքի վայրում մահացել են չորս մարդ, ևս երկուսը մահացել են հիվանդանոցի ճանապարհին, երեք հոգի հոսպիտալացվել են։

Պատահարից հետո Ստավրոպոլի երկրամասի ճանապարհային ոստիկանության վարչության պետ Ալեքսեյ Սաֆոնովը լրացուցիչ կարգադրություններ է տվել ճանապարհին ծառայություններին` երկրամասի ճանապարհներին պատնեշներ տեղադրելու համար։

Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ, պարզաբանվում են ՃՏՊ հանգամանքները։

249
թեգերը:
ավտովթար, Ադրբեջան, Ռուսաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1409)
Ըստ թեմայի
Ողբերգական ավտովթար Փարաքարի մոտ. ուղևորներից մեկը հիվանդանոցում մահացել է