Ոստիկանական ավտոմեքենա

Երևան–Սևան ճանապարհին բեռնատարներ են բախվել, մահացել է ուղևորը

53
(Թարմացված է 18:02 04.03.2019)
Բեռնատարներից մեկի ուղևորին տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկները չեն կարողացել փրկել նրան։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևեր» չհասած ճանապարհին, դեպի Երևան ընթանալիս բախվել են 59-ամյա Գագիկ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 024 ՍՏ 21 համարանիշի բեռնատարը և 38-ամյա Գոռ Խաչատրյանի վարած КамАЗ մակնիշի 032 AF 61 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, դեպքը տեղի է ունեցել այսօր՝ մարտի 4-ին, ժամը 14։35-ի սահմանում։

Վթարի հետևանքով բեռնատար Mercedes-ի ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների միջոցով ՃՈ ծառայողական ավտոմեքենայով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Կենտրոնից ավելի ուշ հայտնել են, որ ուղևորը, գիտակցության չգալով, վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

53
թեգերը:
մահ, վթար, Հայաստան
Ըստ թեմայի
Սպանություն Երևանում. 50 տարեկան տղամարդուն սպանել է հարևանը
Երևանում մարդատար ավտոբուս է վթարվել, կան տուժածներ. լուսանկար
Հայաստանում տղամարդուն ողջ–ողջ այրել են. սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները